Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում այսօր՝ ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող հնչեց: Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում հնչելու, այլեւ ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով: Սուրբ պատարագի ընծաները՝ հացը եւ գինին, դեպի սուրբ խորան տարան հայկական տարազներով երեխաները: Պատարագի ընթացքում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Ցեղասպանության 1, 5 մլն զոհերի հիշատակին աղոթ հնչեց տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն եւ պորտուգալերեն: |