MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Tomorrow:+34 °C
ՀԻՇԱՏԱԿԻ, ՈԳԵԿՈՉՄԱՆ, ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԵՐԹ-24.04.2015թ.
13:55, 27.04.2015
3403 | 0

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի առաջնորդությամբ, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության զորագնդի մարտիկները, հասարակական կազմակերպության երիտասարդական թևի ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոնարհումի և ոգեկոչման խորհրդանշական երթ էին կազմակերպել Ցեղասպանության թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Եռաբլուր: Նույն օրը հրապարակվել է Արծիվ մահապարտների ուղերձը, որում նրանք կոչ են անում ոչ թե ողբի ու մորմոքի, այլ ոգոկոչման և վերածննդի, թուրքական ժխտողականությանը հակադրելով միասնական կամքը.

-Հաշտության ձեռքը կմեկնենք նրանց, ովքեր կուզեն, որ առանց զենքի շունչ ու շառաչի նախնյաց Տուն դառնանք, Հայոց երկիրը կրկին շենացնեք, վերջ տանք մորմոքին, ցավին, բողոքին ու պատերազմին:

Ցեղասպանության թանգարանում-Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Արծիվ մահապարտներ Արբակ Խաչատրյանի և Գագիկ Մինասյանի հետ:
Դեպի Սուրբ նահատակաց հուշահամալիր- ոչ թե զենքով, այլ հաղթական վերածննդի և հայոց Տունդարձի հավատով
Եռաբլուր-Խոնարհում Հայոց նորօրյա Ազատամարտի հերոսներին
Ծիծեռնակաբերդ-Արծիվ մահապարտների երիտասարդական թևի կազմակերպիչ Վարդան Պետրոսյանը անպարտ մահապարտների հետ
The article published in the Spokesperson project.
Share with friends
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5101 | 0
14:55, 19.02.2018
5313 | 0
17:32, 11.01.2018
5092 | 0
to top