MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Մաթեմատիկական ֆլեշմոբ բոլոր ընտանիքներում՝ մայիսի 8-ին
19:33, 07.05.2015
2662 | 0
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է ընտանեկան մաթեմատիկական ֆլեշմոբ, երբ նույն օրը նույն ժամին մասնակցության ցանկություն հայտնած բոլոր ընտանիքներում զբաղված են լինելու մաթեմատիկական խնդիր լուծելով: Ֆլեշմոբին մասնակցելու հնարավորություն ընձեռված է բոլորին, անկախ այն բանից, թե նրանք ուսումնական որ հաստատությունում են սովորում: Իսկ ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով:
Նրանց առաջադրվող խնդիրներն ընտրվելու են «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթի նախորդ տարիների առաջադրանքներից:
Ֆլեշմոբի առաջադրանքները կտեղադրվեն մայիսի 8-ին՝ ժամը 19: 00-ին, Միջին դպրոցի ենթակայքում (mijin.mskh.am) եւ ֆեյսբուքյան էջում: Ընտանիքներն առաջադրանքները կարող են կատարել մինչեւ նույն օրը՝ ժամը 21: 00-ն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ այս ֆլեշմոբն իր տեսակի մեջ եզակի է եւ այն դառնալու է պարբերական ու հետագայում անցկացվելու է ոչ միայն մաթեմատիկայից, այլ նաեւ տարբեր այլ առարկաներից: Իսկ հաղթողները, ըստ Աշոտ Բլեյանի, հնարավորություն կստանան ամռանն ընտանիքներով մասնակցել դպրոցի մաթեմատիկական եռօրյա ճամբարին, որը նույնպես ուսումնական կլինի, մաթեմատիկական խնդիրներն էլ՝ անպակաս:
The article published in the Spokesperson project.
Share with friends
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4583 | 0
12:54, 03.11.2015
4977 | 0
15:02, 26.10.2015
4095 | 0
to top