Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ էր նաև հ.197 հիմնական դպրոցում կազմակերպված տոնահանդեսը, որին մասնակցում էին հյուրեր ՀՀ Պաշտպանության նախարարությունից, «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ-ից, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից` վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանի գլխավորությամբ: Տոնահանդեսը ՀՀ Անկախության օրվան նվիրված մի յուրօրինակ նախաձեռնություն էր, որին մասնակցում էր կրթօջախի աշակերտական և մանկավարժական ողջ համակազմը: Հ.197 հիմնական դպրոցի շնորհալի աշակերտների սպորտային, պարային և երաժշտական գեղեցիկ կատարումները, ինչպես նաև զինվորական ցուցադրական համարներն ուղեկցվեցին միջոցառմանը ներկա հյուրերի շնորհավորական ելույթներով: Ազատ, Անկախ Հայաստանի զավակների խորհրդանշական եռագույնով կրթօջախի բակում թևածում էր ազգային ոգին` ամբողջացնելով օրվա տոնական խորհուրդը: Նկարները՝ այստեղ |