ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձը Նոր Նորքի հ.197 հիմնական դպրոցում
20:36, 23.09.2015
3954 | 0
Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ էր նաև հ.197 հիմնական դպրոցում կազմակերպված տոնահանդեսը, որին մասնակցում էին հյուրեր ՀՀ Պաշտպանության նախարարությունից, «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ-ից, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից` վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանի գլխավորությամբ:
Տոնահանդեսը ՀՀ Անկախության օրվան նվիրված մի յուրօրինակ նախաձեռնություն էր, որին մասնակցում էր կրթօջախի աշակերտական և մանկավարժական ողջ համակազմը:
Հ.197 հիմնական դպրոցի շնորհալի աշակերտների սպորտային, պարային և երաժշտական գեղեցիկ կատարումները, ինչպես նաև զինվորական ցուցադրական համարներն ուղեկցվեցին միջոցառմանը ներկա հյուրերի շնորհավորական ելույթներով:
Ազատ, Անկախ Հայաստանի զավակների խորհրդանշական եռագույնով կրթօջախի բակում թևածում էր ազգային ոգին` ամբողջացնելով օրվա տոնական խորհուրդը:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր