MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +26 °C Tomorrow:+29 °C
Անմուռուկների արարման հրաշքը
14:13, 15.10.2015
2574 | 0

Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների կարևոր խորհուրդ-խորհրդանիշ դարձած անմոռուկները իրենց արարման հրաշքին արժանացան հայ աշակերտների հմուտ ձեռքերի շնորհիվ: Անցկացված միջոցառման արդյունքում Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների ձեռքերով պատրաստված անմոռուկները ապրիլի 10-ին տեղադրվեցին փոքրիկ արկղիկներում և ուղարկվեցին հատուկ նշանակության վայրեր` որպես խորհուրդ-խորհրդանիշներ այն հարյուրամյա հիշողության, որը դարձել է ցանկացած հայի գիտակցություն: Իսկ այդ օրը` ապրիլի 10-ին, Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի մի գողտրիկ անկյունում խնամքով դասդասվում էին քնքուշ անմոռուկները մեր աշակերտների ձեռքերով: Ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել բոլոր դասարանները: Այդ մանուշակագույն հեքիաթի արարումը, որ ունի հավերժի խորհուրդ, մերթընդմերթ ընդհատվում էր տնօրենի` ընկեր Վարդանյանի խորհուրդ-խրատներով, խրատ-զրույցով, որը ոչ թե հառաչանք էր կամ ցավի ահագնացում, այլ ճիշտ ճանապարհով, արդարության աղաղակով ու կոչերով ընթացող երթի մեկնարկ. «Պահպանել է պետք այն, ինչ ունենք, այն, ինչի կհասնենք ու ձեռք կբերենք, պահպանելու համար պետք է հիշել, հիշողությունը հստակեցնում է ճիշտ ապրելու ձևը»:

Կարծում ենք` երեխաների ձեռքերով պատրաստված անմոռուկները ամենասառնասիրտ հյուրին անգամ կվկայեն, որ հիշողությունը անջնջելի է, որ պահանջը հայ երեխայի շուրթերին է, որ ապագան ուշ թե շուտ կփռի իր արդարածիր թևերը աշխարհի բոլոր կողմերում:

Աշակերտական խորհուրդ

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3566 | 0
15:23, 11.02.2016
3668 | 0
15:18, 11.02.2016
4344 | 0
to top