MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
101-րդ տարվա երջանիկ սերունդը
14:29, 15.10.2015
2596 | 0

Մայիսի 4-ը Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի կենսագրականում առանձնացավ իր խորհրդով: Դպրոցը լի էր հյուրերով, ծնողական համայնքի ներկայացուցիչներով, իսկ դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Կազմակերպվել էր Եղեռնի 100- ամյա տարելիցին նվիրված միջոցառում: Դպրոցի շքամուտքում կատարվեց Կոմիտասի նկարի հանդիսավոր բացումը: Այնուհետև դպրոցի շնորհալիների ստեղծագործական խումբը հիացրեց բոլորին իր բեմական անզուգական խաղով` այս անգամ էլ հանդիսատեսի դատին հանձնելով «101-րդ տարվա երջանիկ սերունդը» վերնագրով ներկայացումը` դաստիարակչական գծով փոխտնօրեն Ա. Մելքումյանի կազմակերպմամբ:

Մեր պատմության արյունոտ էջը աշակերտների բեմական խաղում բոլորովին այլ կերպարանք ստացավ.այստեղ չկային լալահառաչ տեսարաններ, հոգիդ ճնշող սուգ: Եղեռնազարկ գրողներին (Դ. Վարուժան, Ռ.Սևակ, Գ. Զոհրապ) մեր աշակերտները բոլորովին այլ կերպ մարմնավորեցին . անտեսվեց ամեն կարգի խեղճություն, կարևորվեց նրանց ազգօգուտ և հայանպաստ գործունեությունը, որտեղ թաքնված է հայի հարատևման գաղտնիքը: Աշակերտների խաղը առանձնացավ բարձրակարգ վարպետությամբ: Նրանց խոսքը հոգուց էր, ձայնը` անկեղծ, ինչը հանդիսատեսին հուզվելու առիթ էր տալիս: Հայ գրողների դերակատարները, նրանց չքնաղ կանանց դերերը մարմնավորող աշակերտուհիները, թուրք պաշտոնյաների խաղը, նրանց նրբաճաշակ հանդերձանքը, բեմի կահավորումը ապահովեցին ներկայացման լիարժեք մատուցումը: Այն ստացվեց, քանզի հանդիսատեսը ոչ թե սգաց, որ մեր կյանքին միշտ տառապանքի հողմն է ուղեկից, այլ փառավորվեց այն առողջ գիտակցումով, որ ծնվում է ըմբոստության շառաչյուններից, լցնում ու լիացնում է հայի ոգին` դարձնելով նրան ոգեղեն զորության ջահակիր:

Շնորհավորում ենք բոլորիս կայացած օրվա առթիվ` հույս հայտնելով, որ նման ինքնատիպ միջոցառումները կլինեն շարունակական:



Ռ.Աֆյան/հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3555 | 0
15:23, 11.02.2016
3654 | 0
15:18, 11.02.2016
4332 | 0
to top