Սիրելի օծանելիքը կարող է լինել մեր անբաժան ընկերը կամ դառնալ թշնամին. ամեն ինչ կախված է ճիշտ կիրառությունից: Առաջին կանոնը՝ օծանելիքը պետք է ցանել լոգանք ընդունելուց անմիջապես հետո: Հիմնական կետերը, որոնք պետք է բուրեն, զարկերակներն են դաստակների ու վզի շրջանում: Օծանելիքն այդ կետերում ցանելուց հետո ցանկալի է մաշկին քսել լոսիոն, որը ունի Ձեր օծանելիքին հնարավորինս նման բույր: Լոսիոնը կմեղմացնի օծանելիքի բույրը և կդարձնի այն անդիմադրելի: Լոսիոնին կարող է փոխարինել նաև այլ միջոց' մարմնի գել, եթե իհարկե օգտագործում եք այն լոգանք ընդունելիս: Հենց այս համադրումն է ապահովում բույրի նուրբ նոտաներ ողջ օրվա ընթացքում: Աղբյուր` LADYNEWS.am |