![](https://mamul.am/images/pics/aysor-mec-pahqi-27-r-u6950-1.jpg)
Մարտի 9-ը Մեծ Պահքի Քսանյոթերորդ օրն է: Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխի 43-52 համարները: Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»: «Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ ﬕ մարդ, գտնելով, նորից թաքցնում է. և ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և այդ արտը գնում է։ Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ﬕ վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. և գտնելով ﬕ թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց։Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. երբ լցուել էր, այն ցամաք հանելով և նստելով՝ լաւերը ﬕ առ ﬕ հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին։ Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին։ Հրեշտակները կ’ելնեն և չարերին արդարների ﬕջից կը բաժանեն ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում»: Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը և հինը»: Աղբյուրը` www.facebook.com/sseahm |