MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Կավատ Բաբակեպյանի վերջին տիրուհին
20:55, 28.09.2017
2884 | 0
Թուրքական «Sondakika» պարբերականի փոխանցմամբ` Հայաստանի «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ենոք Շատվորյանը Թուրքիայի ԱԳՆ-ի միջոցով զգուշացրել է Տրապիզոնի ոստիկանությանը, որ «Վերջին տիրուհի» մականունով կավատ Գոհար Կիրակոսյանը, որը ամիսներ առաջ Թուրքիայի Տրապիզոնի ոստիկանության կողմից ձերբակալվել էր եւ 2 ամսվա կալանքից հետո ազատ արձակվել, կրկին Հայաստանից աղջիկներ է բերում Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: 48-ամյա Գոհար Կիրակոսյանը Թուրքիայի քաղաքացի է, ամուսնացած թուրքի հետ: Ամուսնությունից հետո փոխել է ազգանունը և դարձել Կիլինիչ։ Նա Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում` թրաֆիքինգով զբաղվելու համար։ Հիշեցնենք, որ Գոհար Կիրակոսյանը (Վերջին տիրուհին) հանդիսանում է Հայաստանում տասնամյակներ շարունակ գործող ՝մարդկանց թրաֆիկինգով զբաղվող կայուն հանցավոր խմբավորման ակտիվ անդամներից մեկը։Նրա ազդեցության ոլորտը Թուրքիան է, մասնավորապես նավահանգստային Տրապիզոն քաղաքը։ Վերջերս հեղինակավոր Մորնինգ ամսագիրը անրադարձել էր և Գոհար Կիրակոսյանի խմբի ձերբակալմանը և նրա Հայաստանյան պարագլխին և հրապարակել էր նրանց նկարները։ Դա Ոստիկանության ԿՀԴՊ 6 -րդ վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանն էր և վերջինիս երկար տարիների զուգընկեր Գոհար Խաչատրյանը։
Վերջինս Դուբայից վտարվել էր և կարճ ժամանակ անց աղջկա ՝ մարմնավաճառությամբ զբաղվող Գայանե Մանուկյանի հետ միասին մեկնել էր ԱՄՆ մշտական բնակության։ Թուրքական իշխանությունների համար Կարեն Բաբակեխյանը անհասանելի է, քանի որ Թուրքիան և Հայաստանը չունեն հաստատված դիվանագիտական հարաբերություններ։, Այլ է իրավիճակը Գոհար Խաչատրյանի և նրա աղջկա ՝ Գայանե Մանուկյանի դեպքում։
Ըստ մեր տեղեկությունների Թուրքիայի Դատախազությունը պատրաստվում են դիմել ԱՄՆ իշխանություններին Գոհար Խաչատրյանին և նրա դստերը Գայանե Մանուկյանին Թուրքիային արտահանձնելու խնդրանքով։ Ավելացնենք նաև, որ Գայանե Մանուկյանը հանդիսանում է ԱՄՆ ում գործող usarmenianews.com կայքի գլխավոր խմբագիրը, որի իրական սեփականատերը նույն Ոստիկանության ԿՀԴՊ 6 -րդ վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանն է։
The article published in the Spokesperson project.
Share with friends
irakan lurer
to top