MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Քրդերը խոշոր նավթահանք են գրավել Սիրիայում
17:14, 22.10.2017
191 | 0
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» արաբաքրդական դաշինքը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Սիրիայի խոշորագույն նավթահանքերից մեկի՝ Ալ Օմարի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» -ն ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի աջակցությամբ Դեր Զորում և Սիրիայի և Իրաքի սահմանագոտում մարտեր է մղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ:
Ալ Օմար նավթահանքը գտնվում է Մեյադին քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Հատկանշական է, որ քաղաքն ազատագրվել է Սիրիայի կառավարական ուժերի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի կողմից:
The article published in the Spokesperson project.
Share with friends
irakan lurer
to top