MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Ո՞րքան էր պատրաստվում վճարել Ներսես Նազարյանը ԱԻՆ Նախարարի աթոռը զբաղեցնելու համար
22:23, 20.10.2017
5882 | 0

Դեռևս ԱԻՆ նախկին նախարար Արմեն Երիցյանի մահից առաջ խոսակցություններ էին պտտվում, որ նրա փոխարեն շուտով նախարար է դառնալու Ներսես Նազարյանը։
Հենց այս պաշտոնեական առաջխաղացման հետ էին կապում Ներսես Նազարյանի նշանակումը Երևանի Հրշեջ պետի պաշտոնին։
Արմեն Երիցյանի մահից հետո Նազարյանը իր մտերիմ շրջանակների կողմից շնորհավորանքներ էր ընդունում և բոլորին հայտարարում, որ հարցը լուծված է և ինքը պայմանավորվել է ԱԻՆ Նախարարի աթոռի դիմաց զիջել իր դրսի բիզնեսներից երկուսը։
Այստեղ առաջանում են բնական հարցեր։
Երկրում հայտարարված է կոռուպցիայի դեմ պայքար, Վարդաշեն ՔԿՀ -ն լցված է 5-10 հազար դրամ վերցրած պաշտոնյաներով, իսկ այստեղ խոսքը գնում է արտերկրում գտնվող երկու բիզնեսներ ԱԻՆ Նախարարի աթոռի դիմաց զիջելու մասին։
Երկրորդ հարցը ՝
ԱԻՆ Նախարար նշանակում է ՀՀ Նախագահը և նա նշանակեց Դավիթ Տոնոյանին։
Ասել, որ պ-ն Տոնոյանը դրա համար վճարել է կլինի ֆանտաստիկայի դաշտից, նա իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում ոչ մի կոռուպցիոն սկանդալի կամ կեղտոտ պատմության մեջ ներգրավված չի եղել և ունի առաքինի և պատվախնդիր սպայի համբավ, ակնհայտ է, որ ՀՀ Նախագահը նրան ԱԻՆ Նախարար նշանակելիս ի թիվս այլոց հաշվի է առել նաև Դավիթ Տոնոյանի այդ հատկանիշները, բայց ոչ երբեք նրա ֆինանսական կարողությունները կամ ենթադրյալ զիջվող բիզնեսները ։ Առաջինը՝
Աբսուրդ է պատկերացնել որ ՀՀ-ում Նախարար դառնալու համար վճարում են։
Երկրորդը՝
Դավիթ Տոնոյանի միակ հարստությունը դա իր մաքուր և առաքինի կենսագրությունը և բարձր պրոֆեսիոնալիզմն է։
Այստեղ հարց է առաջանում՝
Ու՞մ հետ է բանակցել Ներսես Նազարյանը սկզբում Երևանի հրշեջ պետ, իսկ հետո ԱԻՆ Նախարար դառնալու համար։
Ո՞վ է այդ անձը, որը պահանջել է Նազարյանից արտերկրում գտնվող երկու բիզնեսները և այդքան վստահ է եղել, որ կարող է ազդել ՀՀ Նախագահի որոշումների վրա։
Գտնում ենք սա այն հարցերն են, որ պետք է դառնան լուրջ հետաքննության առիթ, քանի որ խոսքը գնում է պետության առաջին դեմքի հեղինակության և նրա անվան չարաշահման մասին։
Իսկ այն, որ Ներսես Նազարյանը իր ամբողջ կյանքում ներգրավված է եղել տարբեր ֆինանսական սկանդալների մեջ և հենց այդ պատճառով էլ պաշտոնանկ եղավ ոչ ոքի համար գաղտնիք չէ։

The article published in the Spokesperson project.
Share with friends
irakan lurer
to top