MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +21 °C Tomorrow:+24 °C
Ալափարսը կամ Այլաբերք գյուղը
17:30, 08.10.2017
7084 | 0

Սիրե երկիր քո Հայրենի ՝

Դրախտային մեր Հայաստան,

Սիրե նորա հողն ու ջուր,

Ավերակներն ու անդաստան:

Այսպես է նկարագրում Րաֆֆին Հայաստանը իր բանաստեղծական տողերում, որից անմասն չի մնում Ալափարսը կամ ինչպես ասում են Այլաբերք գյուղը: Հնամենի պատմություն ունեցող այս գյուղում, հայերն ապրել են դեռևս Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում 470-թվականից: Հայոց պատմության դժվարին ճանապարհին գյուղը ամայացել այնուհետև վերաբնակեցվել է 1830-թվականին՝Խոյից, Մակուից, Վանից, Ալաշկերտից ներգաղթած հայերով: Բնակություն հաստատելով Ալափարսում նրանք արարել և շենացրել են գյուղը, կառուցել եկեղեցիներ ու մատուռ, որոնք հայտնի են իրենց զորությամբ:

Ալափարսի ամեն մի սրբատեղի ունի իր պատմությունը: Սուրբ Վարդան եկեղեցին, կառուցվել է 5-րդ դարում՝ Գրիգոր Իշխանի նախաձեռնությամբ:
Եկեղեցու կառուցման պատմությունը հուզիչ է, որի մասին պատմեց դպրոցի տնօրենը: Անմիջապես կից Սուրբ Ծիրանավոր կամ Սուրբ Հովհաննես եկեղեցին է ՝ կառուցված 7-րդ դարում, պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահայտված խաչեր են:

Spokesperson: TVADSTUDIO
The article published in the Spokesperson project.
Share with friends
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10228 | 0
to top