MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Գիտությունը և նորարարությունը երեխայի աչքերով Օհանյան կրթահամալիր
00:51, 04.06.2019
4849 | 0
«Օհանյան» կրթահամալիրում կայացավ թվով 8-րդ ամենամյա «Գիտությունը և նորարարությունը երեխայի աչքերով» խորագիրը կրող ներդպրոցական միջոցառում՝ հոկտեմբերին կայանալիք ներպետական փառատոնին ընդառաջ։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ու ընթացիկ ցուցադրության ժամանակ երեխաների ոգևորվածությունը փաստեց, որ տարեցտարի մեծանում է գիտության դերը առօրյա կյանքում: Գիտության ամենամյա փառատոնի շրջանակներում կրթահամալիրի 1-12-րդ դասարանների սաները՝ ծնողների և ուսուցիչների հետ միասին ներկայացրին իրենց փորձառությունը, գիտական հետազոտությունները, պատրաստած աշխատանքները: Ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, ռոբոտաշինության և այլ ոլորտներում աշակերտների ինտերակտիվ, ստեղծագործ, նորարար և զվարճալի նախաձեռնությունները նպաստում են վերջիններիս մոտիվացիային, ստեղծագործական մտածողությանը և հնարամտության զարգացմանը:
Spokesperson: TVADSTUDIO
The article published in the Spokesperson project.
Share with friends
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10167 | 0
to top