MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ Rally Sunroot Inulin
15:03, 29.03.2019
7444 | 0

Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերը: Հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում (ՇԴտիպ 1) կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ տիպ 2): Ինսուլինն արյան մեջ գլուկոզայի քանակը կարգավորող հորմոն է, որը ապահովում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Հատկապես վերջին 28 տարիների ընթացքում շաքարային դիաբետով հիվանդների թիվը ՀՀ -ում գրեթե կրկնապատկվել է: «Առողջության բանաձև» հաղորդաշարի շրջանակում որոշեցինք անրադարձ կատարել, պարզելու թէ ինչ է իրենից ներկայացնում ինուլինը, ինչ դրական հատկություններ ունի և ինչ ազդեցություն ունի օրգանիզմի կենսագործունեության վրա:

Ինուլինը սննդային հավելում է: Այն նպաստում է մարդու օրգանիզմում գտնվող իմունային բջիջների, ֆերմենտների ակտիվացմանը, վերջիններս էլ պայքարում են արյան մեջ ներթափանցող հիվանդածին բակտերիաների և վիրուսների դեմ: Ինուլինը դասվում է դիետիկ սննդային հավելումների խմբին և հենց այդ հատկության շնորհիվ է, որ բժշկության մեջ այն օգտագործվում է որպես նախաբիոտիկ: Այսօր Հայաստանում փրկարար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Rally Sunroot Ռալլի սանռուտ ապրանքանիշի ներքո արտադրվում է գետնախնձորից պատրաստված 100 % բնական ինուլին: Մեր հայրենական արտադրության ինուլինը իր որակական և բուժական հատկությունների շնորհիվ մրցունակ է ամբողջ աշխարհում:

eI0c3gDdanE
Spokesperson: TVADSTUDIO
The article published in the Spokesperson project.
Share with friends
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10167 | 0
to top