Արտանիշ համայնքը հիմնադրվել է 1988 թվականին՝ ադրբեջանից բռնագաղթված և Արծվաշենից տեղահանված հայ բնակչությամբ: Վայրագ թշնամին հերթական անգամ ցանկացավ խեղաթյուրել հայկական մշակույթն ու սասանել հավատը, սակայն իրեն հատուկ բթամտությամբ մոռանալով, որ Հայ ժողովրդի կարևորագույն հատկանիշը հայրենիքն ու կրոնը պաշտպանելն է: Արտանիշցիները բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել, բայց երբեք չեն վհատվել, հավատի զորությամբ կառուցել են եկեղեցի, տներ և առաջնային նշանակության այլ կառույցներ: |