MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Tomorrow:+33 °C
Աղբանոցում հայտնաբերված մահացած նորածնի ՄՈՐ մասին
11:26, 27.02.2018
6074 | 0


Արմավիր մարզի աղբանոցում նախօրեին հայտնաբերված մահացած նորածնի դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Նորածնի մայրը հայտնաբերվել է:
Նա նույն քաղաքի բնակիչ է, 37 տարեկան:
Մահացած փոքրիկը կնոջ 7-րդ երեխան է եղել, նախկինում 2 երեխաները մահացել են, այս պահին կնոջ խնամքին միայն 1, 5 տարեկան երեխան է, մյուս 3 երեխաներն առողջական խնդիրներ ունեն ու հատուկ խնամքի կենտրոնում են գտնվում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12: 45-ին, ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում:

Author: Հայ NEWS
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3988 | 0
16:34, 25.03.2018
5847 | 0
to top