MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Tomorrow:+32 °C
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Եվրոպական երկրորդ խաղերում
22:24, 22.06.2019
2757 | 0













Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մրցեց Իտալիայից Միշել Ալսիոյի հետ, սակայն պարտվեց նվազագույն հաշվով:
Դավիթ Գրիգորյանը դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ:
Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող:
Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Author: Հայ NEWS
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայ NEWS
09:01, 21.05.2018
4001 | 0
16:34, 25.03.2018
5853 | 0
to top