MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Tomorrow:+22 °C
Ինչպե՞ս է Քոչարյանը խլացնում հասարակության ՁԱՅՆԸ
23:09, 13.06.2019
3077 | 0
Վեթինգն ու անցումային արդարադատության գործիքներն իհարկե կարող են իրավիճակը դուրս բերել փակուղուց, սակայն այս պարագայում էլ խնդիրներ կան, որովհետև դրանք ավելի արդյունավետ կարող էին լինել, եթե ռեֆորմն իրականացված լիներ մինչև դատավարությունը։
Հիմա կարող է տպավորություն ստեղծվել, որ դա արվում է մեկ քրեական գործի համար կամ Քոչարյանին պատժելու նպատակով։
Դա ինչ իրավական ու քաղաքական հետևանքների կարող է բերել՝ այնքան էլ կանխատեսելի չէ, բացի այդ՝ Քոչարյանի դատական գործընթացը սկսվել է, սակայն դատական ռեֆորմի մասին խոսակցությունները դեռ գտնվում են սաղմնային վիճակում։
Քոչարյանն ու նրա արտաքին հովանավորները հասկացել են, որ հեղափոխության համակարգը հեղհեղուկ է, ու փորձում են լայն ճակատով գրոհ ձեռնարկել Հայաստանի, նրա ինքնիշխանության դեմ։
«Քոչարյան, հուպ տուր» -ը հենց այդ դավադիր ծրագրի կարգախոսն է։ Ի դեպ, դատարանների մոտ հավաքված Քոչարյանի կողմնակիցները նույնպես խլացնում են ցանկացած այլակարծություն։
Եթե Քոչարյանն իր իշխանության տարիներին կրակում էր ու բանտարկում, ապա նրա աջակիցները մարդկանց լռեցնում են վուվուզելների աղմուկով։
Author: Հայ NEWS
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3956 | 0
16:34, 25.03.2018
5810 | 0
to top