MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +31 °C Tomorrow:+33 °C
2.887.650 դրամ Եթե բոլորը հաղորդաշարին
16:18, 27.02.2018
6606 | 0















Ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» -ը, որը անկասկած, վերջին շրջանում ամենաքննարկված և սպասված երաժշտական նախագիծն էր Հայաստանում։ Մրցույթում բացահայտ հաղթանակ տարավ ուկրաինական "X Factor" նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող, Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ամենից շատ համերգներով հանդես եկած Սևակ Խանաղյանը։
Սևակը առաջին մասնակիցն է, ով Եվրատեսիլ միջազգային մրցույթին կներկայանա ամբողջությամբ հայալեզու երգով։
Երգը կոչվում է «Քամի» , որի երաժշտության հեղինակը հենց երգիչն է, իսկ բառերը գրել են Աննա Դանիելյանը և Վիկտորյա Մալոյանը։

Այս տարի Եվրատեսիլ մրցույթի ընթացքում հանգանակված գումարը, որը կուտակվում է SMS Քվեարկության արդյունքում ուղորդվելու է
Եթե բոլորը...
Հաղորդաշարին

Հեռուստանախագիծը նպատակ ունի փոխելու հասարակության վերաբերմունքն այն ընտանիքների և երեխաների նկատմամբ, որոնք ապրում են մեր կողքին, բայց մեր իրականությունից դուրս: Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է մի երեխայի ճակատագիր: Երեխա, ով ունի բոլորիս օգնության կարիքը, ում կյանքը կարող է փրկվել: Նոր ծրագրի հիմքում համոզմունքն է, որ ախտորոշումը դեռ դատավճիռ չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին փրկելուն, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր «եթե» -ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման ժամանակ հայտարարված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների:
Եվ այսպես Առաջին կիսաեզրափակիչ 10185 sms
Երկրորդ կիսաեզրափակիչ 10862 sms
Եզրափակիչ 36776 sms
Արդյունքում 57753 sms * 50 դրամ=2.887.650 դրամ


Եզրափակիչ

Եզրափակչում միջազգային ժյուրիի անդամներն են եղել իտալացի` Նիկոլա Կալյորեն, ով Եվրոպական հեռարձակողների միության Եվրատեսիլյան հանձնաժողովի անդամ է և Իտալիայի եվրատեսիլյան պատվիրակության նախագահը,
բելառուս` Օլգա Սալամախան,
շվեդ` Սաշա Ժան Բապտիստը,
վրացի` Նաթիա Մշվենիերադզե,
մալթացի` Գորդոն Բոնելլոն,
էստոնացի` Մարտ Նորմետը,
ռումինացի երգիչ, երգահան` Օվին, ով երգչուհի Պաուլա Սելինգի հետ 2010-ին և 2014-ին ներկայացրել է Ռումինիան
Եվրատեսիլ երգի մրցույթում, Ֆրանսիայի եվրատեսիլյան պատվիրակության նախագահ` Էդուարդո Գրացին և Եվրատեսիլ երգի մրցույթի պրոդյուսեր, Շվեդիայի եվրատեսիլյան պատվիարկության նախագահ` Քրիսթեր Բյորկմանը, ով նաև 1992 թվականին ներկայացրել է Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում։

Ամփոփելով «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլը մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Հայաստանի այս տարվա պատվիրակ Սևակ Խանաղյանին և հույս հայտնել, որ հայ հեռուստադիտողին գրաված կատարումը կգերի նաև եվրոպացի հեռուստադիտողների և միջազգային ժյուրիի անդամների սրտերը։

Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին՝ Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում:

Author: Հայ NEWS
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3988 | 0
16:34, 25.03.2018
5847 | 0
to top