MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Tomorrow:+33 °C
Ծնունդդ շնորհավոր
13:49, 03.03.2018
6799 | 0
















Այսօր երգիչ` Արամ Ասատրյանի ծննդյան օրն է, նա երգում էր ռաբիս, փոփ ժանրերում: Նա կլիներ 65 տարեկան:
Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում` Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թ. մի քանի ընկերների հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։

Ելույթներով հանդես է եկել Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստոնում, ԱՄՆ և Արաբական էմիրություններում: Ավելի քան 500 երգերի հեղինակ է։

2003 թ. ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոս։

Արամ Ասատրյանը մահացել է 2006 թ. նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից։

2013թ. Վաղարշապատում բացվեց Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանող իրեր: Շատ երիտասարդներ ու սիրահարներ հենց նրա երգերի տակ են մեծացել, իսկ որոշ երգերի բառեր միշտ հիշվելու է:

Author: Հայ NEWS
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3988 | 0
16:34, 25.03.2018
5847 | 0
to top