MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Առաջարկ հայհոյողներին
21:37, 14.05.2018
4517 | 0
Չգիտեմ ում հանճարն է փայլատակել ՙհայհոյանք՚ բառում ներգրավել հայ -ին, համենայն դեպս փաստ է, որ այն ընդունվել է և օգտագործվում է հասարակության լայն շրջաններում, նամանավանդ վերջերս շատ մոդայիկ է ֆեյսբուքահայության շրջանում, երբ կա համապատասխան թիրախ, որը Նիկոլի հետ քայլ չի արել: Նկատելի առաջնթաց կա այդ ոլորտում կանանց և աղջիկների մոտ, որոնք իրենց գեղեցիկ շուրթերից այնպիսի գլուխգործոցներ են արտաբերում, որ մեզ, գյումրեցի լաբառոշներիս, մնում է միայն սազերս ծալել, և ասել -լավ բան չեք էնե, հեչ լավ բան չեք էնե, ցիտելով հայտնի կամ անհայտ անեկդոտը:
Ի դեպ, որոշել եմ հայհոյանքի իմաստը փոխել, քանի որ այնտեղ առկա է հայ բառը, հիմա երբ մեկը սխալ է վարում ավտոմեքենան, ստեղծում է վթարային իրավիճակ կամ անկապ ձայնային ազդանշան է տալիս, առաջվա 7 հարկանու տեղը ստանում է հետևյալը, բարի մարդ, լավ չես անում, չէ որ դու կարող ես ավելին, շարժելով վարորդիս անզուսպ ծիծաղը: Ի դեպ նա էլ է սովորել վարվել նմանապես:


.......................................
Անեկդոտը չիմացողների համար
.......................................

Մի գործարանում սաղ քիֆուրկան կեղնին, ամեն հային, չէին կքրֆեն: Գործարանի դիրեկտորը զզված էս վիճակից, կորոշե վերջ տալ քիֆուր քյաֆարին, ժողով կհրավիրե, կսե, ըսորից հետո ով քրֆեց գործարանի տարածքում, պրեմիայից կզրկվի: Բանվորներից մեկը կսե, ըբը օր քրֆելու տեղն էկավ, ինչ էնենք, դիրեկտորը թե, ըսեք, լավ բան չես էնե:
Վալոդը հայտնի քիֆուրկան կեղնի, իրա համար կերթա ցեխով, մեկ էլ Սերոժը վերևից փոքր քարով կզարգե Վալոդի գլխին, Վալոդը կտեսնի Սերոժն է, հիշելով պրեմիայից զրկվելու մասին, կսե, Լավ բան չես էնե Սերոժ, ու կշարունակե ճամփեն: Էս Սերոժը միադմ էլ կզարգե, Վալոդը կդառնա, կսե, Սերոժ հեչ լավ բան չես էնե, ու էլի կերթա: Սերոժի երրորդ քարից հետո, Վալոդը կսե, Սերոժ, ոչ դու լավ բան կենես, ոչ կնիկդ լավ բան կենե, ոչ էլ մերդ:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Մուշեղ Մինասյան
20:32, 29.05.2021
1312 | 0
23:45, 20.05.2019
2481 | 0
23:12, 21.12.2018
2890 | 0
23:46, 14.08.2018
4239 | 0
00:12, 14.05.2018
6592 | 0
23:47, 08.05.2018
6446 | 0
01:27, 02.05.2018
4976 | 0
21:28, 29.04.2018
5904 | 0
to top