MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
ԼԳԲՏԻ անձանց իրավունքերի պաշտպանությամբ և բացահայտ քարոզչությամբ հանդես են գալիս նաև Հայաստանում հավատարմագրված արևմտյան մի շարք երկրների դեսպաններ
01:04, 30.07.2018
2812 | 0

Ինչպես նախորդ տարիներին, այժմ ևս ԼԳԲՏԻ անձանց իրավունքերի պաշտպանությամբ և բացահայտ քարոզչությամբ հանդես են գալիս նաև Հայաստանում հավատարմագրված արևմտյան մի շարք երկրների դեսպաններ, դեսպանության ներկայացուցիչներ, Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ:

Այդ անձանց մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են հավաք-քննարկումներ: Կազմակերպիչների շարքում առավել ակտիվ է «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ այս տարվա աշնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում:

Ուղղակիորեն տոտալիտար աղանդների ղեկավարների ու նրանց հետևորդների, միասեռականների ու նրանց իրավունքների պաշտպանների, և ի վերջո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու մեր ժողովրդի բոլոր թշնամիների շահերից է բխում Հայ Առաքելական եկեղեցու գահակալ առաջնորդի, հոգևոր դասի վարկաբեկմանն ու եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն:

Գնահատելով բոլոր այն մարտահրավերները և առկա սպառնալիքները, որոնք ուղղված են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա գահակալ առաջնորդի, քրիստոնեական արժեհամակարգի, ավանդական ընտանիքի, հայ մարդու ազգային ինքնության և բարոյականության դեմ՝ կոչ ենք անում բոլոր հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ իրենց գաղափարական, քաղաքական և այլ տարբերություններից, վեր կանգնել անհատական, խմբային և կուսակցական շահերից, միաբանվել և համատեղ դիմակայել առկա սպառնալիքներին, զորավիգ դառնալ այն անձանց և կազմակերպություններին, որոնք լծված են այդ վտանգների չեզոքացման գործին:

Եվ մենք հավատում ենք, որ հանուն քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության, հանուն Ճշմարտության և Արդարության այս պայքարում ՄԵՐ ՏԵՐ ԱՍՏԾՈ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ համակարգող՝ Հայկ Նահապետյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5172 | 0
to top