MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Մենք ազգովի քար շպրտող ենք, սպանող ենք, հոգի ջարդող ենք, երախտամոռ ու մեռել սիրող ենք
00:41, 02.08.2018
3215 | 0
Ամեն քննադատություն պետք է ունենա իր պատճառներն ու այն էլ հիմնավոր:
Ուղղակի մենք սովոր ենք լավ «հիմնավորել» այն ինչը մեզ ձեռնտու է… քար շպրտողների էս բանակին մի հարց տամ միայն, երբևէ աղոթած կա՞ն, իրենց վեհափառի ու հոգևոր դասի համար, երբևէ Աստծուն խնդրած կա՞ն մեր եկեղեցու շինության ու նորոգման համար…. չէ, որովհետև նրանք աղոթելը համարում են ժամանակի զուր վատնում կամ էլ` ամենաքիչը հետամնացություն:
Սովորեք մուսուլմաններից` բարձրաձայն, ողջ ազգով աղոթել իրենց առաջնորդի համար, որ վերջինս իրենց տանի ուղիղ ճանապարհով և չսայթաքի:
Էե՞ կարծում եք նրանց հոգևոր առաջնորդները մերից լավն են ու սուրբ: Մենք ազգովի քար շպրտող ենք, սպանող ենք, հոգի ջարդող ենք ու երախտամոռ: Ճիշտ են ասում` մենք մեռել սիրող ենք: Մեռնելուց հետո ենք մարդկանց գնահատում:

Ապրի հոդվածի հակակաթողիկոսական նախկին հոգևորական Արմենը, որ այդքան մտահոգված է մեր Եկեղեցու ու կաթողիկոսի համար:
Եվ եթե հավատում է հրաշքների, թող ուրեմն առաջ Աստված իր միտքը պայծառակերպի և սեր ու հավատ տա նրան…
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5172 | 0
to top