MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +17 °C Tomorrow:+20 °C
Հերիք չեղա՞վ ազգը երկու մասի բաժանեք ձեր կարճամիտ գաղափարով
21:54, 17.08.2018
4560 | 0

Չեմ հասկանում, ինչո՞ւ ենք մենք ապրում մի ժամանակաշրջանում, որտեղ որ հեղափոխության տրամաբանությունից ելնելով պետք է ընդունվեր տարակարծությունը և քննադատությունը, սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Հերիք չեղա՞վ ազգը երկու մասի բաժանեք ձեր կարճամիտ գաղափարով, որ ով նոր իշխանության կողմնակիցը չէ նա ՀՀԿ-ի մնացորդ է կամ ծախված։ Մարդիկ չե՞ն կարող քննադատել տեսնելով ինչ-որ սխալ։ Ես քննադատել եմ ՀՀԿ-ին բազմաթիվ անգամներ, քննադատելու եմ և այս իշխանությանը ցանկացած սխալի դեպքում։ Հիմա, եթե ես սիրում եմ հայկական ազգային երգ ու պարը, իսկ շատերը անգամ ծաղրում են դա, ուրեմն թշնամինե՞ր են, թո՞ւրք են։ Այդ ինչ միաբջիջ մտածելակերպ է։ Ամեն ինչ միայն սև ու սպիտակ չէ։ Ու այժմյան իշխանության համար դոշ տվողների մեծ մասին լավ էլ տեսել ենք նախկին իշխանության համար ձայն հավաքելուց։

Վերջապես պետք է հասկանալ, թե ի՞նչ ենք ուզում մենք, ազատամիտ երկիր, թե դիկտատորական և միակողմանի ընկալում ունեցող զոմբիների երկիր։ Շուռնուխում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են ծեծում, վարչապետը ձայն չի հանում լավ գիտակցելով, որ ցանկացած խոսք հաջորդ կողմին իր դեմ կտրամադրի։ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, ԼԳԲՏ-ն իր կողքին ապրելով ընդունելի՞ է իր համար, թե ոչ։ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա քաղաքական հայտարարությունները և իրավական բացահայտումները փոխո՞ւմ են իր սոցիալական վիճակը, թե՝ ոչ։ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, ինչո՞ւ էր այսքան տարի հեղափոխություն ցանկանում, Սերժ Սարգսյանի անձն էր հարցը, թե սոցիալական վիճակը այդքան վատացել էր և դրա փոփոխության համար է կանգնել նա պայքարելու։

Ու վերջապես ՀՀ քաղաքացին պիտի հասկանա, որ սա իր պես ՀՀ քաղաքացու կարծիք է, ոչ գնված է, ոչ կուսակցական պատկանելիությունով պայմանավորված, ոչ ֆեյք։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիկոլայ Չերենկո
22:34, 27.11.2017
7695 | 0
20:24, 06.11.2017
8604 | 0
13:57, 12.10.2017
7859 | 0
to top