MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Շատ ժամանակ վատ աշխատող սարքերի պատճառով զինվորները գիշերվանից մինչև առավոտ ձեռքով են կարտոֆիլ մաքրում
22:35, 19.02.2018
5345 | 0
Եթե բանակը ու հայրենիքը չլինեին, մարդկանց մեծ մասը ինչո՞վ էր գովազդվելու։ Երկու օր է Քեմբրիջի համալսարանն ավարտած ինչ-որ անձի են քննարկում, ով իր ծննդյան արարողության համար նախատեսված գումարը ցանկանում է տալ բանակին՝ լվացքի մեքենա գնելու համար։ Իհարկե ողջունելի քայլ է, հավանաբար լավ վառ պատկերացումներ ունի այդ տղան բանակի մասին, որ լվացքի մեքենա է ուզում նվիրել։ Միգուցե չի էլ ծառայել բանակում, թե չէ քիչ հավանական է, որ բանակում ծառայած մարդը չպատկերացնի ինչ է հարկավոր զինվորին, և լվացքի մեքենան ինչքանո՞վ է հասանելի անձնակազմին։ Օրինակի համար ասեմ, որ զինվորները երեկոյան շատ ժամանակ վատ աշխատող՝ կարտոֆիլ մաքրող սարքերի պատճառով, գիշերվանից մինչև առավոտ տանջվում են, և ձեռքով են մաքրում ահռելի քանակությամբ կարտոֆիլները։ Մարդիկ կարող են միլիոններ ծախսել, բայց եթե դա անում են ու զուգահեռ բարձրաձայնում, նշանակում է, որ միտքը մաքուր չէ, էլ չեմ ասում, որ եթե ծառայած չեն լինում, անիմաստ է դառնում այդ ամենը։
Այս երկրում շատերն են սովորել բանակի հաշվին գովազդվել, սկսած «հանրային» դեմքերից, մինչև «հանրային» դեմք դառնալու ցանկություն ունեցող մարդկանցով․․․
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիկոլայ Չերենկո
13:57, 12.10.2017
7873 | 0
13:43, 21.09.2017
7822 | 0
to top