MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
ԱՅՍՕՐ ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:08, 08.04.2013
2423 | 0
Ապրիլի 8-ի Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Հովհաննեսի Ավետարանի 1-ին գլխի 18-28 համարները:

Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի ﬕայն ﬕածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան։ Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէﬕց քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ։ Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ Իսկ դու մարգարէ՞ն ես։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ Իսկ ասա՛ ﬔզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք ﬔզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին։ Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն» ։

Եւ եկողները փարիսեցիների կողﬕց էին։ Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարէն» ։ Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, որ գալու է իմ յետևից, և որի կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես» ։

Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի ﬕւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը և մկրտում։

Աղբյուրը` facebook.com/sseahm
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
to top