MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +21 °C Tomorrow:+24 °C
Արփի համայնք Եկեք սիրենք մեր գյուղերը, մնանք և շենացնենք:
17:27, 28.09.2018
4412 | 0
Հայի տեսակը յուրահատուկ է` օժտված ինքնապահպանման գենետիկ անբացարտելի ուժով, կենսունակությամբ, համառությամբ, որ աշխարհին ստիպում է խոնարհվել ու հիանալ, որ արարում է` անկախ դժվարություններից, որ ելնում է ամեն անգամ, երբ փորձում են ծնկի բերել ու փյունիկի պես վերածնվում է տաղանդավոր հայորդիների մեջ: Բացառիկությամբ հանդերձ, սակայն, այս տեսակն ամենուր է, որտեղ կա արարող, ստեղծագործող հայը: Այս անգամ գյուղաշխարհ հաղորդաշարի շրջանակներում ուղևորվեցինք Շիրակի մարզի Արփի համայնք: Արփի համայնքը ձևավորվել է Մեկ տարի առաջ` Ամասիայի 9 համայնքների միավորման արդյունքում: Այն ընդգրկում է Ալվար Աղվորիկ Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ բնակավայրերը իր Բերդաշեն կենտրոնով: Նախկինում տարածքը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետև` 1988-1989թթ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին, վերջիններս տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն, իսկ գյուղում վերաբնակվել են հայ ընտանիքներ հիմնականում Ջավախքից, ովքեր ունեն նույն մշակույթն ու մտածողությունը: խոսք Արփի համայնքի բոլոր բնակավայրերում գործում է դպրոց, բացի կենտրոն համարվող Բերդաշենից:
Spokesperson: TVADSTUDIO
The article published in the Spokesperson project.
Share with friends
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10228 | 0
to top