MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Tomorrow:+27 °C
Ջոն Ռոքֆելլերի խորհուրդները
13:17, 30.10.2018
4847 | 0

Աշխարհի մեծագույն ձեռնարկատերերից մեկը, աշխարհի առաջին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը (1839 – 1937թթ.), իր գործունեության ամբողջ ընթացքում հետևյալ կանոններով է առաջնորդվել: Դրանք, թերևս, ուսանելի են նաև մեր օրերում:


1.Որևէ մեկի համար որքան հնարավոր է քի'չ աշխատիր: Որքան շատ ես աշխատում ուրիշի համար, այնքան վատ ես ապրում:

2.Փողը խնայի'ր: Փնտրի'ր հնարավորինս էժան ապրանք: Գնումներիդ ցուցակը նախապե'ս կազմիր, և գնի'ր միայն այն, ինչն ընդգրկել ես ցուցակումդ:

3.Եթե փող քիչ ունես, պետք է առևտուր անես: Եթե ընդհանրապես փող չունես, անմիջապես սկսիր առևտուր անել: Հե'նց այս պահից:

4.Հսկայական հարստության տանող ճանապարհը պասիվ եկամտի (սա այն եկամուտն է, որը պայմանավորված չէ ամենօրյա աշխատանքային գործունեությամբ: Պասիվ եկամտի աղբյուր են համարվում տոկոսով տրված փողը, վարձակալության տրված գույքը և այլն) միջոցով է լինում: Այս եկամուտը դու ստանում ես` անկախ գործադրածդ ջանքերից: Ստեղծի'ր պասիվ եկամտի աղբյուր և ապրի'ր սրտիդ ուզածի հանգույն:

5.Մտածի'ր ամսական առնվազն 50 հազար դոլար աշխատելու տարբերակների մասին: Դրանից պակաս` չի' կարելի (Ռոկֆելլերն այս թիվը հենց այնպես չէր «կրակել»: Նրա ժամանակներում աշխարհի ամենահարուստներն ամսական առնվազն 50 հազար դոլար են ծախսել):

6.Փողը քեզ հասնում է ուրիշ մարդկանց միջոցով, ուրեմն շփվի'ր մարդկանց հետ: Չշփվող մարդիկ շատ հազվադեպ են հարստանում:

7.Աղքատ շրջապատը գրեթե միշտ դեպի աղքատություն է քեզ քաշում: Նույնիսկ ամենահարուստ մարդկանց շուրջը միշտ հայտնվում են փող խնդրող աղքատ ազգականներ, ընկերներ և ծանոթներ:

8.Պատասխանատվությունից խուսափելու դեպքում է աղքատությունը ծնունդ առնում: Ինքդ քեզ արդարացում մի' փնտրիր, թե ինչու հենց հիմա դու չես կարող դեպի նպատակդ ընթանալու քայլը գցել:

9.Ուսումնասիրի'ր աշխարհի ամենահարուստ մարդկանց կենսագրություններն ու արտահայտած մտքերը:

10.Քո կյանքում ամենագլխավորը երազանքներն են: Երազանքներդ արհեստավարժորեն բիզնես ծրագրերի վերածիր և անպայման լիովին իրականացրու:

11.Մարդկանց օգնիր անշահախնդրորեն, անկեղծ սրտով, բայց միայն այն մարդկանց, որոնց ինքդ ես ուզում օգնել: Շահույթիդ 10 տոկոսը բարեգործությա'ն տրամադրիր:

12.Հիմնիր այնպիսի բիզնես-համակարգեր, որոնք ինքնուրույնաբար կաշխատեն ու վայելիր աշխատածդ փողերը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
428 | 0
09:44, 13.04.2024
502 | 0
to top