Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ. Բացի դրանից, Լավրովը նշել է ղարաբաղյան հակամարտությունը «արդար, փոխադարձ ընդունելի հիմքի վրա» լուծելու անհրաժեշտությունը: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության վերաբերյալ հաջորդ հանդիպումը իր հայ գործընկեր Զոհրապ Մնացականյանի հետ կկայանա 2019 թ. Հունվարին: |