МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +19 °C Завтра+18 °C
Ռուսաստանը մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը
05:17, 14.12.2018
3707 | 0

Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ.
«Մենք ցանկանում ենք շարունակել նպաստել Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Բացի դրանից, Լավրովը նշել է ղարաբաղյան հակամարտությունը «արդար, փոխադարձ ընդունելի հիմքի վրա» լուծելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության վերաբերյալ հաջորդ հանդիպումը իր հայ գործընկեր Զոհրապ Մնացականյանի հետ կկայանա 2019 թ. Հունվարին:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անկախ Լրագիր
наверх