MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԱՐՑԱԽ
19:35, 02.09.2019
7473 | 0
Ճամփաներ անսկիզբ ու անվերջ, լեռներից գահավիժող,
Անտառների միջով ոլորապտույտ, ինչպիսին որ ուզես,
Ճիշտ իր երկրի ճակատագրի նման, դժվար, բայց միշտ հանգրվանին հասցնող,
Ամեն քայլափոխի` մի հուշարձան դարձած քարեղեն որդի,
Որի արյունը մի օր խառնվել է այդ հողին:
Ամեն քայլափոխի մի մարդկային պատմություն,
Այստեղ անգամ ծառերը պատմություն ունեն,
Որ կարող են խոսել անվերջ, իսկ դու չես զսպի արցունքներդ`
լսելով ասքը անկախության
մի երկրի, որը հայինն է և որն այնքան նման է հենց իրեն` հային` ինձ,
Երկուսս էլ փոքր, բայց սիրտն անհատակ մեծ` սիրո և ներումի համար:
Երկիրս, պատմությունդ` անսկիզբ ու անվերջ, ինչպես ճամփաներդ,
Արցախս, մայրս, հայաստանոտ ու միշտ հայոտ, անսկիզբ ու անվերջ,
Որդիներդ կհասցնեն քեզ քո և իմ երազած հանգրվանին,
Ու աշխարհը մի օր կգոռա, որ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒ ՎԵՐՋ,
ՑԱԾ ԴՐԵՔ ԲՈԼՈՐ ԶԵՆՔԵՐԸ…
The article published in the Spokesperson project.
Share with friends
Զարինե Սառաջյան
to top