MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք, դա մեր գենն է. Գևորգ Գևորգյան
13:18, 19.10.2019
3245 | 0
Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Օսմանցի քոչվոր ցեղերից թուրք դարձած գազանը, անհայտ պատմությամբ ադրբեջանցին մշտապես մի երազանք է ունեցել՝ կործանել մեր պետականությունը, բնաջնջել հայ ազգը: Այդ նպատակի ճանապարհին չի խնայել մայր ու մանուկ, ծերերին, խաղաղ բնակչությանը, ու չի հաջողել:
Չի հաջողել, որովհետև մեր պայքարի ոգին, մեր ազգային արժանապատվություննն ու մեր հավատը մեր գեներում ամուր, շատ ամուր է նստած: Այն ինչ այսօր կատարվում է մեր երկրում՝ Նիկոլի գլխավորությամբ, ոչ այլ ինչ է քան պետականության դեմ պատերազմ, նույն միջոցների գործադրմամբ, չեն խնայում անգամ ծեր մարդկանց ու երեխաներին: Բոլոր սահմանները հատած Փաշինյանը նոր ֆորմատով Հայաստան է ուզում ստեղծել, Հայաստան առանց Արցախի Հանրապետության, Հայաստան, որտեղ առաջնային են լինելու ապազգային մոտեցումները, սեռական փոքրամասնությունների իրավունքները, այլազգիների հետ ձուլվելու քաղաքականությունը, զրպարտությունները, դիդկտատուրան:
Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք, դա մեր գենն է»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top