Mamul.am
Full version
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-3 °C, -5 °C ... +1 °C Tomorrow:0 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կոչով դիմում ենք ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի պաշտպան բոլոր անձանց և կազմակերպություններին
03:18, 06.12.2019
Մի շարք մտահոգ կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ Հայաստանը ևս միանում է ընտանիքի պաշտպանության համաշխարհային շարժմանը՝ «Հանուն հավատի, հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի» կարգախոսով։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 15։00-ին Հյուսիսային պողոտայի սկզբնամասից (Օպերայի հարևանությամբ) մեկնարկելու է հանրահավաք-երթ՝ Հանրապետության հրապարակ, Շահումյանի հրապարակ, Եվրոպայի խորհրդի գրասենյակ (Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն) ուղղությամբ։ Միջոցառման ընթացքում կհնչեն կարգախոսներ և ելույթներ։

Այսօր ականատես ենք լինում, թե ինչ իրավական և քարոզչական գործընթացներ են տեղի ունենում արևմտյան շատ երկրներում․ Եվրոպայի և արևմտյան այլ երկրների քրիստոնյա ժողովուրդներին պարտադրում են օրենքներ, որոնք դեմ են ազգային, ավանդական, քրիստոնեական արժեհամակարգին, ընտանեկան ինստիտուտին և ուղղված են այդ ինստիտուտի ոչնչացմանը, այլ՝ անբարո, այլասերված «արժեքների» ձևավորմանը։ Միասեռականությունը անարգել քարոզվում է ամենուրեք, այդ թվում երեխաների շրջանում, իսկ այդ քարոզը դատապարտողներին և դրա դեմ ընդվզողներին ենթարկում են իրավական պատասխանատվության։ Երեխաների և նրանց ծնողների իրավունքները զանգվածային կերպով խախտվում են, երբ շահույթ ստանալու նպատակով երեխաներին բռնի ուժով խլում են ծնողներից և տեղափոխում ապաստարաններ։
Այդ երևույթների դեմ պայքարի նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 7-ին աշխարհի 10-ից ավելի երկրներում տեղի են ունենալու միջոցառումներ՝ ի պաշտպանություն ավանդական ընտանիքի և ընտանեկան արժեքների։
Վերոհիշյալ վտանգավոր գործընթացներից չի խուսափել նաև Հայաստանը, որտեղ միասեռականության քարոզի դրսևորումները գնալով ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում, իսկ ընտանիքի ինստիտուտի դեմ քարոզչական և իրավական գործընթացները մտել են եզրափակիչ փուլ։

Կոչով դիմում ենք ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի պաշտպան բոլոր անձանց և կազմակերպություններին՝ դեկտեմբերի 6-ին միանալ երթին Հայաստանին պարտադրվող գործընթացներին դիմակայելու և սպառնալիքները չեզոքացնելու նպատակով։

Միջազգային այս ակցիաների նախաձեռնողներից ու կազմակերպիչներից է ստամբուլյան կոնվենցիան մերժած Բուլղարիան։
https://www.facebook.com/groups/344827183050805?view=permalink&id=518790792321109
Share with friends
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top