MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Մահացել է հայ արտիստ Երվանդ Մանարյանը
00:21, 21.02.2020
4160 | 0
Կյանքի 96 տարում մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Վերհիշելով նրա անցած պատվավոր ճանապարհը, ուզում եմ հպարտությամբ շեշտել, որ նա կերտեց հայ կինոմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերի լավագույն դերերից, և նրա ֆիլմերի շատ խոսքեր դարձել են թևավոր և բանավոր բանահյուսության նմուշներ են դարձել՝ առանց չափազանցության: Ծնվել է հարևան Իրանում և առաջին ներգաղթյալների հետ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան և բարեբախտաբար այլևս չի արտագաղթել, իր ողջ տաղանդը, երիտասարդական ավյունն ու կորովը, մտահղացումները ներդրել է հայ կինոյի և թատրոնի զարգացմանը։

Մանարյանը ուներ իր ձեռագիրը, որը չի կարելի շփոթել, նա ստեղծեց իր թատրոնը, որտեղ կրթվել են արվեստի նվիրյալներ, արվեստի իսկական ջատագովներ, Իսկական արվեստի նպատակը ժողովրդին ծառայելն է ու ճաշակի բարձրացումը, ներքին գեղեցկությամբ, ազնիվ ու արդարամիտ քաղաքացիների դաստիարակությունը և Մանարյանը իր ստեղծագործական ողջ կյանքում լծվեց այդ առաքելությանը, անձնական օրինակով ապացուցեց, որ արվեստագետը պիտի բարձր լինի ամեն ինչից և լինի օրինակ ու օրինակելի, Ափսոս կյանքից հեռացավ «վերջին մոհիկան» ը, բայց վստահ եմ, որ մանարյանական գործը իրենից հետո էլ պիտի շարունակվի, որովհետև նրանք բոլորը արվեստի մեջ են մեծացել ու արվեստի մեջ են առայսօր Հանգչիր խաղաղությամբ ու թող լույս իջնի քո գերեզմանին։

Սոնա Գիշյան
Author: Son Yan
The article published in the Spokesperson project.
Share with friends
Son Yan
18:37, 13.05.2021
1723 | 0
13:04, 11.05.2021
1796 | 0
13:16, 17.07.2020
3206 | 0
to top