MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Covid-19-ի արդյունքները. Ամփոփում
21:19, 23.04.2020
3839 | 0

Գերմանական Tesvolt էլ. էներգիայի մարտկոցային պահեստավորման ընկերությունը հայտարարել է, որ չնայած Covid-19-ի վնասներին, նրանք սկսել են արտադրությունը Գերմանիայի իրենց ընկերությունում:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, պատվերները եռակի աճել են, սակայն ընկերությունը նշել է, որ վստահ չէ, թե ինչպես կազդեն կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները արտադրության վրա:

Չինաստանում գործող գերմանական the Asia Europe Clean Energy (Solar) Advisory ընկերությունը վերանայել է իր կանխատեսումը՝ այս տարի Չինաստանում ավելացվելիք նոր սերնդի հզոր արևային վահանակների քանակի վերաբերյալ: Այս ցուցանիշը հասել է 34, 5-37, 5 ԳՎտ-ից մինչև 23-31 ԳՎտ, չնայած ընկերությունը հայտարարել է. «Առերեսվելով գլոբալ ճգնաժամի հետ, որը ներկայումս թևածում է իր ողջ ուժով, առայժմ ոչ մի կանխատեսում անել չենք կարող»:

Բրազիլիան հետաձգել է այս ամսվա ընթացքում պլանավորված A-4, ինչպես նաև A-6 էներգետիկ աճուրդները. վերջինս նախատեսված էր տարեվերջին:

Վկայակոչելով աշխարհում տիրող Covid-19 ճգնաժամը, Բրազիլիայի էներգետիկայի և արդյունաբերության նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքները կշարունակեն ընթանալ իրենց բնականոն հունով՝ հանրային առողջությանը սպառնացող ճգնաժամի նվազումից հետո:

SolarPower Europe արդյունաբերական ընկերությունն ու 31 այլ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ասոցիացիաներ, կոչ են անում Եվրահանձնաժողովին ներառել մաքուր էներգիայի և էներգախնայողության մասին դրույթներ՝ Covid-19 հարկաբյուջետային խթանիչ փաթեթներում:

Կազմակերպությունները իրենց հերթին նշել են, որ առանց ածխածնի շինությունները, մաքուր տրանսպորտը և արդյունաբերությունը ապահովող միջոցառումները պետք է լինեն Եվրոպայի հետկորոնավիրուսային ապագայի հիմքում:

Ի հակադրություն, անգլիական Cornwall Insight-ը առաջարկել է ԱՄՆ կառավարությանը սահմանափակել քամու հզորությունը, բայց պահել ջերմային կայանները, որոնք գործ ունեն ցանցային խնդիրներ հետ, ինչպիսիք են համակարգի իներցիան և հաճախականության փոփոխության արագությունը (որքան արագ է ցանցը հարմարվում փոփոխվող պայմաններին):

Cornwall-ը նշել է նաև, որ պահանջարկը նվազել է 13%-ով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, այն բանից հետո, երբ կառավարությունը կորոնավիրուսային սահմանափակումներ հայտարարեց:


Author: Ani
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ani
15:37, 23.12.2021
2580 | 0
15:35, 23.12.2021
2225 | 0
14:54, 20.12.2021
2058 | 0
to top