MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Վայելենք Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Երևանի տարբեր վայրերում
20:49, 02.06.2020
2848 | 0
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն: Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպության հետ, իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր ծրագրեր թե՛ թանգարանում, և թե՛ թանգարանից դուրս: Շուտով նոր համատեղ նախագիծ կգործարկվի: Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Այս անգամ տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպությունը ներկայացնում են կոմպոզիտորի տասը ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն: Բջջայինում ներբեռնելով «ԱՐԼՈՒՊԱ» -յի անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օր.՝Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ալվարդ
17:39, 06.06.2020
2615 | 0
to top