MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Կորոնավիրուսի հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակենք կրել դիմակներ. Թորոսյան
19:58, 24.09.2020
1865 | 0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է:

«Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի 6-ի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ», -ասաց նա և նշեց, որ կորոնավիրուսի հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակենք կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավորություն և լվանալ ձեռքերը:


Նախարարը նկատեց, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում, մասնավորապես հասարակական տրանսպորտոը վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոն է և այս պահին տարածման թվերը դպրոցներով չեն պայմանավորում, բայց եթե կտրուկ աճը լինի, ապա կպայմանավորեն:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Blog About Everything
to top