MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Հարկ է կերտել մարմինը պղծումից, պատիվն արատավորումից և հավատն ուրացումից փրկելու համար նահատակված խիզախ պատանու խորհրդանշական արձանը
22:26, 12.12.2020
3387 | 0

«Հեթանոս հայու քաջությունը չտկարացավ նաև քրիստոնեական Հայաստանում: Սխրագործելու իր տենչանքին զուգահեռ՝ նա ընդունեց արտահայտության մի նոր ձև ևս՝ նահատակությունը կամավոր: Ըստ էության՝ մահամերժ ոգու խիզախանքն է՝ քաջություն, թե նահատակություն»:

Նժդեհի այս բանաձևումի հաստատումը մեր հետքրիստոնեական շրջանի պատմության մեջ շատ կարելի է հանդիպել: Վկայաբերեմ միայն 1641 թվականին Թուրքիայի Ամիդ քաղաքում տեղի ունեցածը:

Արվամոլությունը մուսուլմանական երկրներում դարեր շարունակ հրապարակային ախտ է եղել, և գեղեցկատես հայ պատանիները թուրքերից իրենց պատիվն ամենայն համառությամբ պաշտպանելու առնական կորովի են դրսևորել:

Նրանցից մեկն էլ Նիկողայոս անունով սրբացված նահատակն է եղել: 15-ամյա այս գեղեցկատես պատանու նկատմամբ երկու թուրք Ամիդի քաղաքային շուկայում փորձում են սեռական ոտնձգություն կատարել: Նիկողայոսը համարձակորեն նրանց հակադարձում է՝ հայհոյելով նրանց մորը: Թուրքերն անմիջապես աղմուկ են բարձրացնում՝ տղային զրպարտելով, թե նա հայհոյել է իրենց հավատն ու մարգարեին: Ինչպես վկայում է ժամանակագիրը, մահմեդականներն անմիջապես, կատաղի շների նման, հարձակվել են Նիկողայոսի վրա ու տարել են դատարան: Դատավորի այն հարցին, թե նա իսկապե՞ս հայհոյել է Մուհամեդին, տղան պատասխանել է, թե ինքը նման բան չի արել, թե ախտավոր ցանկությամբ այդ մարդիկ հասարակության մեջ փարվել են իրեն, փորձել են անպատիվ անել, և ինքն այդ մարդկանց «մայր է հայհոյել»: Բայց այդ ժամանակներում երկու մահմեդականի՝ անգամ սուտ վկայությունը բավական էր, որ մեղադրվող կողմը մահվան արժանանար: Դատավորը Նիկողայոսին առաջարկել է, մահմեդականություն ընդունելով, խույս տալ մահից, բայց խիզախ պատանին նախընտրել է նահատակությունը: Դժբախտ զոհին մերկացրել են, պտտեցրել՝ քաղաքով մեկ, ապա կանգնեցրել են այն քարի առջև, որի վրա ջարդում էին դատապարտվածների ձեռներն ու ոտները: Դահիճներն սկսել են համոզել, որ ուրանա քրիստոնեությունը, բայց արի ու պատվախնդիր պատանին մերժել է նրանց հորդորը: Տեսնելով, որ տղան անհողդողդ է՝ թուրքերը քարի վրա կոտրել են նրա ոտերն ու ձեռները և ամբողջ գիշեր թողել են հրապարակում: Մյուս օրը քաղաքի քրիստոնյաները իշխանություններին խնդրել են թույլ տալ՝ կիսամեռ պատանուն տուն տանել: Երեք օր անց նա մեռացել է: Ժողովուրդը սրբության ճաճանչով է պսակել բռնության մատաղահաս զոհին՝ այն անձնուրացության համար, որով պաշտպանել էր իր պատիվը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
440 | 0
09:44, 13.04.2024
510 | 0
to top