MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Tomorrow:+19 °C
19-րդ դարի ամերիկյան զվարճապատումներ, որոնք գրի է առել Աբրահամ Լինկոլնը
21:22, 14.04.2021
1334 | 0

Ռասել ազգանունով մի չարագործի հանցանքն այնքան մեծ է եղել, որ մահապատժի է դատապարտվել: Երբ նրան կառափնարան են բարձրացրել, որպեսզի գլխատեն, գրպանից հանել է ժամացույցն ու տվել է դիմացը կանգնած եպիսկոպոսին՝ ասելով.

«Սա ձեզ պահեք, այն ձեզ է հարկավոր, չէ՞ որ ժամանակն է ցույց տալիս: Իսկ ես դեպի հավերժություն եմ գնում, և այնտեղ ես դրա կարիքը չեմ զգալու»:
***

Փեթ անունով մի իռլանդացու պատրաստվում են կախել: Նա դահիճներին խնդրում է.

«Միայն թե պարանը վիզս չգցեք: Ես խուտուտին չեմ դիմանում: Ավելի լավ է թևատակերիցս գցեք: Եթե պարանը կոկորդիս կպնի, ծիծաղից կմեռնեմ»:
***

Ամերիկայի անկախության համար անգլիացիների դեմ կռվող մի իռլանադացի զինվոր կարողանում է երեք անգլիացու գերել: Հրամանատարը նրան հարցնում է, թե այդ ինչպես է կարողացել միայնակ երեք հոգու գերել:

-Շատ հասարակ, պատասխանել է իռլանդացին, ես նրանց շրջապատեցի:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top