Ռասել ազգանունով մի չարագործի հանցանքն այնքան մեծ է եղել, որ մահապատժի է դատապարտվել: Երբ նրան կառափնարան են բարձրացրել, որպեսզի գլխատեն, գրպանից հանել է ժամացույցն ու տվել է դիմացը կանգնած եպիսկոպոսին՝ ասելով. «Սա ձեզ պահեք, այն ձեզ է հարկավոր, չէ՞ որ ժամանակն է ցույց տալիս: Իսկ ես դեպի հավերժություն եմ գնում, և այնտեղ ես դրա կարիքը չեմ զգալու»: Փեթ անունով մի իռլանդացու պատրաստվում են կախել: Նա դահիճներին խնդրում է. «Միայն թե պարանը վիզս չգցեք: Ես խուտուտին չեմ դիմանում: Ավելի լավ է թևատակերիցս գցեք: Եթե պարանը կոկորդիս կպնի, ծիծաղից կմեռնեմ»: Ամերիկայի անկախության համար անգլիացիների դեմ կռվող մի իռլանադացի զինվոր կարողանում է երեք անգլիացու գերել: Հրամանատարը նրան հարցնում է, թե այդ ինչպես է կարողացել միայնակ երեք հոգու գերել: -Շատ հասարակ, պատասխանել է իռլանդացին, ես նրանց շրջապատեցի: |