MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
Iberdrola-ն նորարարական լուծումներ է փնտրում ագրիվոլտային նախագծերի համար
12:27, 31.05.2021
1320 | 0

Իսպանական ընկերությունը նշել է, որ ագրովոլտային ծրագրերն ու լուծումները կգնահատվեն` հիմնվելով ծախսերի, տեխնոլոգիական հասունության, բերքի բազմազանության և թվայնացման մակարդակի վրա:

Իսպանական Iberdrola էներգետիկ ընկերությունը գործարկել է «Perseo» միջազգային նորաստեղծ ծրագիրը, որի նպատակն է հայտնաբերել մրցակցային և նորարարական լուծումներ` արևի ֆոտովոլտային կայանները գյուղատնտեսության, այգեգործության, անասնաբուծության, ձկնաբուծության կամ մեղվաբուծության հետ համատեղելու համար:

Ընկերությունը նշել է, որ ծրագրերն ու լուծումները կգնահատվեն ըստ ծախսերի, տեխնոլոգիական հասունության, բերքի բազմազանության և թվայնացման մակարդակի:

Մրցույթի հաղթողը ֆինանսական աջակցություն կստանա` իր նախագծերը մշակելու և կառուցելու համար: Բացի այդ, Iberdrola-ն կտրամադրի տեխնիկական աջակցություն` հաղթող տարբերակը փորձարկելու համար` թույլ տալով օգտվել սարքավորումների, թիմերի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական կայքերի և համատեղ աշխատող տարածքների հնարավորություններից:

Հետաքրքրված կազմակերպությունները ժամանակ կունենան իրենց առաջարկները ներկայացնել մինչ նոյեմբերի 6-ը:

Ներկայումս Iberdrola-ն մեծ ներդրումներ է կատարում Իսպանիայում լայնածավալ ֆոտովոլտային կայանների և կանաչ տեխնոլոգիաների մեջ:

Author: Ani
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ani
15:37, 23.12.2021
2575 | 0
15:35, 23.12.2021
2222 | 0
14:54, 20.12.2021
2055 | 0
to top