2021 թվականի նոյեմբերի 8-ից 10-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում կայացավ «Տեսանելիություն, ներգրավվածություն և ազդեցություն» թեմայով երկօրյա գագաթնաժողով։ Այն անցկացվում էր Շարջայի 40-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որը կազմակերպվում է ամեն տարի Գրքի տոնավաճառի, Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի և Գրքի ցուցահանդեսի կողմից:
Գագաթնաժողովի ընթացքում Աննա Չուլյանը հանդես է եկել «Հայաստանի ազգային գրադարանը՝ համաշխարհային հայկական տպագիր ժառանգության կենտրոն. համալրում, թվայնացում, պահպանում, խթանում» ("National Library of Armenia as the center of World Armenian printed heritage: acquisition, digitization, conservation, promotion") թեմայով զեկույցով։ Ներկայացվել են ՀԱԳ-ի բազմամյա համագործակցությունը սփյուռքի մշակութային, կրթական, գիտական կենտրոնների, ինչպես նաև աշխարհի առաջատար գրադարանների հետ՝ հայալեզու տպագիր արտադրանքի ՀԱԳ-ի ֆոնդերի համալրման ուղղությամբ։ Մանրամասն ներկայացվել է Հայ գիրք և Հայ մամուլ թվային շտեմարանների կազմավորման նպատակները և դրանց աշխատանքային գործընթացների փորձը, ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրանց արդյունքները։ Հանդիպումներ և համատեղ քննարկումներ են կայացել ԱՄՆ, Ֆրանսիային, Իռլանդիայի, Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության, Քաթարի, Քուվեյթի, Հորդանանի, Մարոկկոյի, ԱԷՄ, Հարավային Աֆրիկայի, Սուդանի ազգային գրադարանների տնօրենների և ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, 2019 թվականին Շարջան (ԱՄԷ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ գրքի և գրագիտության խթանման և երկրում մշակութային շարժման բարձրացմանն ուղղված իր հաստատակամ ջանքերի համար: |