MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
Նոր կրթական ծրագիր՝ մեծահասակների համար
14:09, 06.07.2022
1765 | 0
Բացառիկ հնարավորություն...
Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը հայտարարում են աննախադեպ մի նախաձեռնության մասին։
Ս․թ․ հուլիսի 1 – 31 ընկած ժամանակահատվածում այցելելով Գրատպության թանգարան ոչ միայն հնարավորություն կունենաք ծանոթանալու հայ գրքի պատմությանը, այլև մասնակցելու մրցույթ –վիկտորինային։
Հուլիսի 1-31-ը ժամանակահատվածում առաջին 100 մեծահասակ (18 տարեկան և ավել) այցելուի մուտքը թանգարան կլինի անվճար։ Յուրաքանչյուր օր առավոտյան ժամը 10։00-ին և 12։00-ին լինելու են անվճար շրջայցեր զբոսավարի ուղեկցությամբ։
Շրջելով թանգարանում զբոսավարի ուղեկցությամբ կամ միայնակ՝ ուշադի՛ր ուսումնասիրեք ցուցանմուշներն ու հետևե՛ք զբոսավարի բացատրություններին, և մտապահե՛ք հնարավորինս շատ տեղեկատվություն։ ։)
Նախաձեռնության ավարտին՝ ս․թ․ հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, կհրապարակվի վիկտորինայի հարցաշարը, որը պետք է լրացնեք 2 ժամվա ընթացքում՝ վերհիշելով ձեր այցը թանգարան։
Հարցերին առավելագույն ճիշտ պատասխաններ տված մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող և կհրավիրվի մասնակցելու Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի 20-ամյակին նվիրված գալա երեկույթին, ինչպես նաև կստանա հատուկ նվեր։
Սիրով կսպասենք ձեզ մեր թանգարանում։
Նախաձեռնությունն իրականացվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ նվիրված է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության՝ Հայաստանում գործունեության 20-ամյակին։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմինե Վարդանյան
15:41, 18.07.2022
1427 | 0
to top