MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Tomorrow:+29 °C
ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
12:57, 10.06.2022
1481 | 0
«Ալեքսանդր Գրիբոյեդով. ճանապարհ դեպի Կովկաս» .
Հունիսի 13
Ժամը՝ 11։00
_______________________________________________________
Ծրագիր
Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանը (Ռուսաստան, Սմոլենսկի շրջաան) և Հայաստանի ազգային գրադարանը (Երևան) անցկացնում են համատեղ ցուցահանդես «Ալեքսանդր Գրիբոյեդով. ճանապարհ դեպի Կովկաս» թեմայով։ Ցուցահանդեսին կներկայացվեն ինչպես նյութեր՝ նվիրված Ա.Ս. Գրիբոյեդովին, նրա դիվանագիտական առաքելությանը Կովկասում, Խմելիտա ընտանեկան կալվածքին, այնպես էլ գրողի ստեղծագործությունների հազվագյուտ հրատարակությունները ռուսերեն և հայերեն լեզուներով։
Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 11: 00-ին, Հայաստանի ազգային գրադարանում: Նախատեսվում է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինի մասնակցությունը։ Բացմանը ելույթ կունենան Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Ա. Հ. Չուլյանը և Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի տնօրեն Ն.Վ. Կուլակովան։
Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո «Ալեքսանդր Գրիբոյեդովի առաքելությունը Կովկասում. ճանապարհ դեպի խաղաղություն» թեմայով հանրային դասախոսությամբ ելույթ կունենա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Մ.Վ. Սկորոխոդովը։
Միջոցառումը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմինե Վարդանյան
15:41, 18.07.2022
1427 | 0
to top