МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈւՅՆԵՐԸ
20:46, 09.12.2023
726 | 0

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈւՅՆԵՐԸ


Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած "THE LEADER 2023" մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկո, որը տնտեսության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է: Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։ Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին ՀՀ և Սփյուռքի տնտեսության՝ արդյունաբերության, արտադրության, ՏՏ և մի շարք այլ ճյուղերի առաջատարները՝ վերջին տարիներին երկրի զարգացմանը միտված գործունեություն ծավալող ընկերություններ, վաստակավոր գիտնականներ, գործարարներ, հաջողակ և տաղանդավոր անհատականություններ: Կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ու աշխարհասփյուռ հայերի անգնահատելի դերը հայաստանյան տնտեսության զարգացման գործում՝ անվանակարգերում ներկայացված էին նաև միջազգային հարթակում խոսուն դերակատարում ունեցող «Beneluxe Vodka», «Villa La Bella» ընկերությունները, որոնց հիմնադիրները նիդերլանդաբնակ հայերն են` Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Պլանջյանը, Արման Տեր-Հակոբյանը և Կարո Իսկեջյանը:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
329 | 0
наверх