Monday 1 April 2024 Նոր սերունդը անմասն է մնացել հայկական ռադիոյի հումորային ու սրամիտ պատմություններին, երբ հաճախ անհնարին իրավիճակներում ռադիոն կարողացել է իրավիճակներից դուրս գալ ։ Ուրեմն այսպես. Հաղորդավարն ասում է` խոսում է Երևանը ու դրանից հետո ոչ մի խոսք ու ծպտուն, հավանաբար ինչ որ խափանում է լինում։ Լռության մեջ անցնում է մի հինգ րոպե, հետո նույն ձայնը` դուք լսեցիք հաղորդում խուլերի ու համրերի համար ։ «Հայկական ռադիոն» բացահայտել է անբացահայտելին` «Կապիտալիզմի ժամանակ մարդն է շահագործում մարդուն, իսկ սոցիալիզմի ժամանակ՝ ընդհակառակը»: Դրանից հետո ռադիոկայանը դառնում է բազմաթիվ անեկդոտների նյութ, երբ Մոսկվայում Ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների համամիութենական խորհրդակցության ժամանակ հայտարարվում է՝ «խոսքը տրվում է հայկական ռադիոյի ներկայացուցչին», ողջ դահլիճը ծիծաղից պայթում է, զեկուցողը երկար ժամանակ չի կարողանում սկսել իր ելույթը: Իսկ երբ վերջապես դահլիճը խաղաղվում է, նա իր ելույթը սկսում է հետևյալ խոսքերով՝ «Մեզ հաճախ հարցնում են…»: Դրանից հետո նիստն այլևս անհնարին է դառնում շարունակել: Եվ այսպես, Հայկական ռադիոյին հարցնում են. – Ե՞րբ լավ կլինի: - Արդեն եղել է: * – Ո՞ւմ հետ է սահմանակցում Խորհրդային Միությունը: - Ում հետ ուզում է, նրա հետ էլ սահմանակցում է: * - Ճի՞շտ է, որ շախմատիստ Պետրոսյանը խաղարկությամբ տարել է 1000 ռուբլի: - Ճիշտ է, ուղղակի ոչ թե շախմատիստ Պետրոսյանը, այլ «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյանը, և ոչ թե հազար, այլ տասը հազար, և ոչ թե խաղարկությանը, այլ քարտ խաղալիս, և ոչ թե տարել է, այլ տարվել: * - Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը: - Իհարկե, Երևանը: - Իսկ ի՞նչ կլինի, եթե Երևանի վրա ատոմային ռումբ ընկնի: - Բաքուն էլ է գեղեցիկ քաղաք: * - Ո՞րն է աշխարհի ամենախելացի ազգը: - Շնորհակալություն հաճոյախոսության համար: * - Հնարավո՞ր է, արդյոք, կոմունիզմը տեղափոխել Փարիզ: - Հնարավոր է, բայց մեղք են: * - Ինչո՞ւ այլևս Հայկական ռադիոն չի գործում: - Աշխատանքից ազատվել է այն հրեան, ով պատասխաններն էր գրում: * - Հնարավո՞ր է ապրել միայն աշխատավարձով: - Չգիտենք, չենք փորձել: * - Ինչո՞ւ է աքաղաղն այդքան շատ երգում: - Որովհետև ունի տասը կին և ոչ մի զոքանչ: * - Կարելի՞ է զոքանչին սրբիչով սպանել: - Կարելի է, եթե սրբիչի մեջ արդուկ է փաթաթված: * - Ի՞նչ անել, եթե վագրը հարձակվել է զոքանչի վրա: - Ինքն է հարձակվել, թող ինքն էլ պաշտպանվի: * - Ի՞նչ կլինի, եթե խաչասերեն փայտոջիլներին լուսատտիկների հետ: - Էլեկտրաֆիկացման հաստ ցանց ողջ երկրով մեկ: * - Ի՞նչ բան է դիետան: - Դիետան այն է, երբ քաղցից մեռնում ես մի քիչ ավելի երկար ապրելու նպատակով: * - Կարելի՞ է բաց պատուհանով քնել: - Կարելի է, բայց լավ է կնոջ հետ: * - Կարելի՞ է ինքնաեռը դնել բարձի տակ: - Իհարկ է կարելի է: Իմ իրն է, ուր կուզեմ, այնտեղ էլ կդնեմ: * - Ովքե՞ր են հեռու ազգականները: - Դրանք ամենալավ ազգականներն են, և ինչքան հեռու, այնքան լավ: * - Ինչո՞ւ միս չկա: - Որովհետև խոզերը մարդ են դարձել, կովերը սպաների հետ են ամուսնացել, ոչխարները դիսերտացիա են պաշտպանել, իսկ հավերն էլ ծիծաղից սատկել են: * - Ո՞վ է դիվանագետը: - Այն տղամարդը, ով կարող է համոզել կնոջը, որ մուշտակը նրան գիրացնում է: * - Ինչո՞ւ Ալեն Դալասը իր բոլոր գործակալներին հետախուզությունից քշեց: -Որովհետև նրանք այդպես էլ չկարողացան իմանալ, թե որտե՞ղ է ապրում կուզկինի մայրը, ո՞ր հաճախականությամբ է հեռարձակվում հայկական ռադիոն և ինչո՞վ է զբաղվում ԴՈՍԱԱՖ-ը: * - Ճի՞շտ է, որ հանճարեղությունը հիվանդություն է: - Այո, հիվանդություն է, սակայն շատ հազվադեպ հանդիպող է և բոլորովին վարակիչ չէ: * - Ի՞նչ անել, եթե ուզում ես աշխատել: - Պառկիր և ամեն ինչ կանցնի: * -Ինչպե՞ս անել, որպեսզի հեռուստացույցով հեռարձակվող ռուսական լուրերը ոչնչով չտարբերվեն ուկրաինականից: -Անջատե՛ք ձայնը: * -Ու՞մ կարելի է համարել իսկական ընկեր: -Այն մարդուն, ում կարող ես թողնել քո տանը, մինչ դու մնացած հյուրերին ճանապարհում ես: * -Ի՞նչ նմանություն կա կանանց և կոկորդիլոսների միջև: -Արցունքները: -Իսկ ո՞րն է տարբերություը: -Կանայք ավելի վտանգավոր են: * -Ե՞րբ աշխարհում կտիրի սով: -Երբ չինացիները սկսեն պատառաքաղով ուտել: * -Ո՞ր ազգն է ամենախելացին: -Շնորհակալություն հաճոյախոսության համար: * -Ի՞նչ է կրկեսը: -Մի տեղ է, որտեղ կենդանիները իրենց մարդկանց պես են պահում, իսկ մարդիկ իրենց պահում են կապիկների պես: * -Կարո՞ղ է վեց վոլտանոց մարտկոցը սպանել մարդուն: -Այո, եթե այն պահարանից ընկնի մարդու վրա: * Կիևից մի ունկնդիր մեզ հարցնում է՝ արդյո՞ք գիտենք, թե ինչպես ինքնասպան եղավ ռուս բանաստեղծ Մայակովսկին։ Մենք պատասխանում ենք, որ չգիտենք, բայց նրա վերջին խոսքերն էին. «Մի՛ կրակեք, ընկերնե՛ր» ։ * Հարց Ռադիո Երևանին. Որո՞նք էին Յուրի Գագարինի առաջին խոսքերը, երբ վերադարձավ տիեզերքից։ Պատասխան. Գագարինի առաջին խոսքերն էին. «Որտե՞ղ է այն հիմարը, որն ինձ խոստացել էր, թե սա դեպի Փարիզ տանող ինքնաթիռն է» ։ * Հայկական ռադիոյին հարցնում են. -Ի՞նչ անի գեր կինը նիհարելու համար: -Թող օղ պտտի իրանի շուրջը: -Իսկ եթե այնքան գեր է, որ չի մտնում օղի մեջ: Մեջ է մտնում թուրքական ռադիոն: -Ձեր ցավը տանեմ գեղեցկությունը մի փչացրեք: * Հայկական ռադիոյին հարցնում են. - Թե բա ինչի՞ց եք անընդհատ դժգոհ։ Ամեն անգամ Ռուսաստանը ձեզ փրկում է: Հայկական ռադիոն պատասխանում է. - Կլինի՞ մի անգամ էլ այ տենց Ադրբեջանին փրկեն։ Թե չէ մեր տարածքներն արդեն վերջանում են * Հայկական ռադիոյին հարցնում են. - Էդ ճի՞շտ ա, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեքենա են տալիս: Հայկական ռադիոն պատասխանում ա. - Հա, բայց Մոսկվայում չի, Մինսկում ա, մեքենա չի, հեծանիվ ա, չեն տալիս, պիտի վերցնես: * Հայկական ռադիոյին հարցնում են. -Հնարավո՞ր է կառուցել սոցիալիզմ մեկ առանձին երկրում: Հայկական ռադիոն պատասխանում է. -Հնարավոր է կառուցել սոցիալիզմ մի երկրում, բայց ստիպված կլինես ապրել մեկ ուրիշում: * հ-ռ ին հարցնում են. ի՞նչ անել երբ երազ ենք տեսնում օտար լեզվով, իսկ օտար լեզու չգիտենք պատասխանում է` պետք է քնել թարգմանչուհու հետ: * Մի առիթով էլ հ-ռ- ին հարցնում են. Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը հրատարակել եք, բա ձեր հերոս Հունան Ավետիսյանի վերջին խոսքը որն է եղել: -Դե որ շատ եք ուզում կպատասխանենք, ասել է` ես բռթողի մերը: Առավել, քան լուրջ Գծանկար` Լևոն Լաճիկյանի Ապրիլի 1-ին Նիդերլանդական օրագրի բաժանորդների թիվը հատեց 36.000-ը, իսկ ընթերցողների բանակն անցնում է միլիոնից։ Բոլորիդ առողջություն, գարնանային տրամադրություն, մեր երկրին էլ խաղաղություն ու փայլուն ապագա։ Հատված Հանրապետության հրապարակից։ Գծանկար` Լևոն Լաճիկյանի |