МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Завтра+29 °C
Խորհրդահայ զինվորների հիշատակի արարողություն Լեյսդենի գերեզմանատանը
18:34, 11.12.2023
607 | 0

Հիշատակի արարողություն Լեյսդենի գերեզմանատանը


Անցյալ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին Նիդերլանդներում, Լեյսդենի Խորհրդային գերեզմանատանը (Stichting Sovjet Ereveld) առաջին անգամ տեղի ունեցավ հիշատակի արարողություն` այնտեղ թաղված 7 հայ զինվորների համար, ովքեր գնդակահարվել էին գերմանացի օկուպանտների կողմից 1944թ. դեկտեմբերի 9-ին Միդդելհարնիսում (Զելանդիա):
7 ռազմագերիները, որոնք սերտորեն համագործակցում էին հոլանդական դիմադրության հետ, ձերբակալվեցին դաշնակիցների կողմ փախուստի փորձի ժամանակ։ Կարճ ժամանակ անց նրանք գնդակահարվեցին, այս վայրում, ծովին մոտ, այսօր էլ նրանց հիշատակին հուշաքար ու խաչքար կա տեղադրված: Այս թեմայով «Նիդերլանդական օրագիրը» քանիցս անդրադարձել է:
Ի վերջո հայ ռազմագերիների աճյունը հանգրվանեց խորհրդային Պատվո դաշտ եղբայրական գերեզմանոցում` 860 այլ Կարմիր բանակի զինվորների հետ:
Մինչ Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգը (Remco Reiding) ելույթ կունենար, կարմիր մեխակներ և մոմեր դրվեցին հայկական դրոշներ դրված յոթ գերեզմանների մոտ: Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ այս ոգեկոչումը կդառնա ամենամյա, և հաջորդ տարի պատերազմի զոհերի այս խմբի մասին ավելի շատ տեղեկություններ կտրամադրվեն։
Անցյալ տարի Խորհրդային Պատվո դաշտի հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգին շնորհվեց «Նարեկացի» հիմնադրամի ամենամյա մրցանակը, այն տրվում է հոլանդացի գործիչներին ովքեր հայերին և Հայաստանին նշանակալի ծառայություններ են մատուցում: Stichting Sint Grigor Narekatsi հիմնադրամը արդեն տարիներ է, որ համագործակցում է «Պատվո դաշտ» հիմնադրամի հետ և գերեզմանի խնամքի հետ կապված որոշակի պարտավորություններ է ստանձնել:
Իր պատասխան խոսքում Ամստերդամի մշակութային «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանն Vahan Avakian իր երախտագիտությունը է հայտնեց «Պատվո դաշտ» խորհրդային հիմնադրամի կողմից հայ զինվորների հիշատակը վառ պահելու ջանքերի համար։
Գրող-լրագրող Յորիս Վերստեգը (Joris Versteeg), ով երկար ժամանակ հետաքննում էր հայերի խմբին, ասաց, որ նրանք գերմանական ծառայությունից ապստամբություն էին ծրագրում օկուպացիոն ուժերի դեմ։ Նա իր խոսքում ներկաներին բացահայտեց յոթ զինվորներից երկուսի մասին մանրամասը տեղեկություններ հայտնելով։ Դա հոգեպես ներկաներին ավելի մոտեցրեց հայրենի տնից այդքան հեռացած ու միշտ երիտասարդ մնացած մարդկանց ճակատագրին։
Ոգեկոչմանը հավելյալ առանձնահատուկ բնույթ հաղորդեց Տեր Խաչատուր քահանա Ֆրանգյանի Ter Khachatur Frangyan հոգեհանգստի արարողությունը: Ծխացող Խունկն ու երգի աղօթքը հանգստություն բերեցին հեռավոր ափերում ազատության համար զոհված հայ զինվորների հոգիներին:
https://niderlandakan.livejournal.com/580790.html

https://www.nidoragir.com/2023/12/blog-post_11.html

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
328 | 0
наверх