МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Հոլոքոստ ու Ցեղասպանություն. համեմատականներ, Ինչու փորձեցին այրել Սինագոգը ու ինչ արժե իմանան հրեա ռաբբիները
20:57, 19.12.2023
713 | 0

Friday 15 December 2023

Հոլոքոստ ու Ցեղասպանություն. համեմատականներ, Ինչու փորձեցին այրել Սինագոգը ու ինչ արժե իմանան հրեա ռաբբիները


Ադրբեջանը հսկայական գումարներով, զենք գնելով, լոբբիստական աշխատանքով իր կողմ է գրավել Իսրայելին, իսկ վերջինս էլ կարծես «խանդով» է մոտենում Հայոց Ցեղասպանության եղելությանը: Արտասովոր է, բայց փաստ. Հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի France-Presse գործակալությանը տված հարցազրույցից հետո ավելի քան 100 ռաբբիների կողմից ստորագրված նամակում Հայաստանին մեղադրում են ցեղասպանության հիշողությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի հեղինակությունը վնասելու մեջ: Հետաքրքիր է, որ այս ռաբբիների թվում են Եվրոպայի ամենահայտնի Շաբադի ռաբբիներից ՝ Նիդերլանդների գլխավոր ռաբբի Բինյոմին Ջեյքոբսը ((J.S. (Binyomin) Jacobs) ) , ով նախկինում երբեմն մասնակցել է հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին և Բուդապեշտի (Հունգարիա) ռաբբի Բարուխ Օբերլոանդերը:



Նիդերլանդների գլխավոր ռաբբի Բինյոմին Ջեյքոբսը

Հոդվածը իսրաելական Times of Israel հնգալեզու հանդեսում սեպտեմբերի կեսերին «Եվրոպական ռաբբիները ոչ սովորական քայլով դատապարտում են հայերի համեմատությունները Հոլոքոստի հետ» վերնագրով հրապարակել է Քանաան Լիդորը: Ռաբբիններին վրդովեցրել էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ խոսքը.

«....Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Գնանք աշխարհի ամենահայտնի ցեղասպանության պատմության՝ Հոլոքոստի հետևից: Հիտլերը եկավ իշխանության, հաջորդ օրը թուրը հանեց ու սկսեց փողոցներում ընկնել հրեաների հետևի՞ց: Ոչ, դա տարիներ է տևել, պրոցես է տևել, որը շատ ընթեռնելի և կանխատեսելի էր: Դա արտահայտվել է հռետորաբանությամբ, դա արտահայտվել է քաղաքականությամբ:

Հիմա Լեռնային Ղարաբաղում գետտո է ստեղծվել, բառիս բուն իմաստով: Էլի եմ ասում, տերմինները երբեմն չենք հասցնում հասկանալիության մակարդակի, մենք մարդկանց տալիս ենք վերնագրեր՝ հումանիտար ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ: Լսարանի ինչ-որ մի տոկոս բոլոր մանրամասներով հասկանում է դա ինչ է, բայց մեծ մասն էլ չի հասկանում, որովհետև դա իր գործը չէ: Հումանիտար ճգնաժամ, ի՞նչ է հումանիտարը, ի՞նչ է ճգնաժամը:
Բայց այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում....»:

100-ից ավելի այս ռաբբիները կարծում են, որ այս համեմատությունները տեղին չեն և վիրավորում են հոլոքոստի ենթարկված հրեա ժողովրդի արժանապատվությունը: Նամակը հաջորդում է ադրբեջանցի ռաբբիի կողմից հրեական և այլ լրատվամիջոցներում Հոլոքոստի հետ կապված հայ առաջնորդների հռետորաբանությանը ուշադրություն հրավիրելուն: Բաքվի News.az գործակալությունը Բաքվի ռաբբի Զամիր Իսաևին բնութագրում է որպես «Եվրոպայի և Ամերիկայի ռաբբիների արշավի նախաձեռնող» ՝ ընդդեմ «հայկական քարոզչության» ու Հոլոքոստին առնչվող թեմաների օգտագործման։

Հոդվածի հեղինակ Քանաան Լիդորը գտնում է, որ Եվրոպական Չաբադի ռաբբիները հազվադեպ են արձագանքում աշխարհաքաղաքական հարցերին ու այս խնդիրը սովորաբար պատկանում է Եվրոպական հրեական ասոցիացիային՝ Բրյուսելում գործող փաստաբանական խմբին, որը ղեկավարում է Մենախեմ Մարգոլինը:
Իրականում Ադրբեջանը լավ էլ հզոր լոբբիստական ապարատ ունի Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում և դրանից դուրս ու կարողանում է իր շուրջն համախմբել հրեա ռաբբիներին: Ինչպես հաղորդում է Jewish News Syndicate-ը (JNS) Ադրբեջանում անցկացված ռաբբիների համաժողովի կազմակերպիչներից է Եվրոպայում ուղղափառ ռաբինական դաշինքը, որը միավորում է ավելի քան 700 կրոնական առաջնորդների ամբողջ մայրցամաքում:

Եվրոպական ռաբբիների համաժողովի նախագահ Ռաբբի Պինկաս Գոլդշմիդը, ով այս տարվա սկզբին հանդիպել է Ալիևին հետևյալն է ասել «Ադրբեջանը հրեա ժողովրդի համար առանձնահատուկ հիշողություն ունեցող վայր է և աշխարհի ամենաեզակի հրեական համայնքներից մեկի տունն է»: Ռաբբի Գոլդշմիդտի խոսքերին հաջորդել է Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբաովի հայտարարությունը. «Այն փաստը, որ այս եվրոպական ռաբինական համաժողովը անցկացվելու է այստեղ՝ Բաքվում, ճանաչում է, որ մարդիկ այստեղ ապահով են զգում։ Դա պարզապես ճիշտ տեղն է» ։ Այս կարծիքը բնավ էլ չի կիսում Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։

Հայաստանի գլխավոր ռաբբին Ադրբեջանի իր կոլեգային՝ Իսաեւին և մյուս ռաբբիներին կոչ է արել զբաղվել իրենց գործով։ «Մարդիկ, որոնք պետք է խաղաղություն և բարոյականություն քարոզեին իրենց երկրներում, զբաղված են նրանով, չեմ ցանկանում պնդել, բայց չեմ էլ բացառում, ենթարկվելով ֆինանսական կամ այլ գայթակղությունների՝ ցեխ են շպրտում և չար քաղաքականություն են վարելում», - ասել է նա ու խորհուրդ տվել Եվրոպայի գլխավոր ռաբբիներին կատարել իրենց բուն պարտականությունները։ «Ձեր հեռակա դատապարտումները, որոնք ոչ մի հիմք չունեն, ցույց տվեցին ձեր անգրագիտությունը, քանի որ ցեղասպանություն և գետտո տերմինները վաղուց օգտագործվում են և միջազգային են։ Ավելի լավ կլինի վերանայեք, թե ինչ եք անում և ինչի կարող են հանգեցնել ձեր գործողությունները։ Ես վստահ եմ, որ սա խաղաղության չի տանում», - եզրափակել է հայ ռաբբին:

Հիմա արդեն այս ֆոնին պարզ է դառնում Երևանում Սինագոգի դուռը այրելու պրովոկացիայի հեռահար նպատակները:

Ադրբեջանը իրեն համարում է Իսրայելի դաշնակիցը և հրեական պետությանը բենզինի հիմնական մատակարարը։ Նրա պաշտոնյաները հաճախ պնդում են, որ իրենց երկիրը չունի հակասեմականություն, և դա մահմեդական մեծամասնությամբ առաջին երկիրն էր, որը Հոլոքոստը ներառեց ավագ դպրոցի աշակերտների ուսումնական ծրագրում: Այն նաև իսրայելական զենքի հիմնական սպառողն է, որից գնել է ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք, որոնք Բաքուն օգտագործել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:
Ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ են Հոլոքոստը, որի ժամանակ մոտ վեց միլիոն հրեա է զոհվել, համեմատել 1992 թվականին Խոջալուի ջարդերի հետ՝ ադրբեջանցի խաղաղ բնակիչների դեմ: Ադրբեջանի կառավարությունն ասում է, որ հայկական զորքերի կողմից իրականացված այդ ոճրագործության ընթացքում զոհվել է 613 մարդ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ «Խոջալուն չի տարբերվում Կատինի, Լիդիցեի, Օրադուր-սյուր-Գլանի, Հոլոքոստի, Սոնգմիի, Ռուանդայի և Սրեբրենիցայի այլ սարսափելի ողբերգություններից, որոնք պատմության մեջ մնացել են որպես խորը և ամոթալի սպիներ»:

Իրականությունը նա է, որ հայ ազգն իր ճակատագրով հատուկ կապ ունի հրեա ժողովրդի հետ և այդ ցավը ծնվել է ցեղասպանության ընդհանուր փորձից: Իսրայելը և Հայաստանը «կիսում են ընդհանուր պատմություն ցավալի և տխուր ժամանակներում՝ կապված Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միլիոնավոր մարդկանց ոչնչացման հետ», - այդպես ասել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2020 թվականին Թել Ավիվի մոտ գտնվող Հոլոն քաղաքում ունեցած ելույթում՝ անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք զինվորների կողմից հարյուր հազարավոր հայերի սպանությանը» ։
Փաստորեն Ադրբեջանի ռաբբի Զամիր Իսաևին հաջողվել է տարբեր կերպ Եվրոպայի և Ամերիկայի ռաբբիներին մոլորեցնել՝ դրդելով արշավ նախաձեռնել հայերի ու Հայաստանի դեմ, նա նույնիսկ համառորեն համոզել է Հայաստանում բնակվող հրեաներին լքել երկիրը և գալ Ադրբեջան։

Հետաքրքիր է, որ իսրայելական times of israel հանդեսում սեպտեմբերի 19-ը թվագրված հոդվածից օրեր անց Ադրբեջանը պետք է Արցախում իրականացներ էթնիկ զտումներ ու 100 000-ից ավելի մարդիկ պետք է բռնի տեղահանության ենթարկվեին: Ահա հենց այդ մասին էր կանխատեսում Նիկոլ Փաշինյանը France-Presse գործակալությանը տված հարցազրույցում և ոչ թե արժեզրկում էր հոլոքոստի իրողությունը:
ՈՒ հիմա հենց այս փաստերը արժե, որ համադրեն Եվրոպայի ու այլ երկրների ռաբբիները, պարզելու համար թե իրենց ինչպիսի խաղի մեջ է ներքաշել Ադրբեջանը:

Պատրաստեց՝ Հայ Ազյանը
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
330 | 0
наверх