МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Հայկ Ազիզբեկյանը Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար
20:04, 22.01.2024
695 | 0

Հայկ Ազիզբեկյանը Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրմամբ՝ ընդլայնվում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները, որով սփյուռքի հայ համայնքներում սկիզբ է դրվում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը, որի շրջանակներում հունվարի 18-ին տեղի է ունեցել երկրորդ նշանակումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ազիզբեկյանը նշանակվել է Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։

Միջազգային իրավաբան Հայկ Ազիզբեկյանը ծնվել է 1978թվականի Հոկտեմբերի 4-ին, Երևանում: Սովորել և ավարտել է.

1985-1995թթ. Երևանի թիվ 42 միջնակարգ դպրոցը։

1995-1999թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա Ճարտարագիտության բաժինը։

2002-2006թթ. Երևանի գյուղատնտեսական համալսարան Իրավագիտության բաժինը:

2010-2013թթ. Լեյդենի համալսարանի Մագիստրոսական ծրագիր՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտությամբ։

2017-2018թթ. Հարվարդի համալսարան՝ «Պայմանագրերի իրավունք» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն.

Աշխատել է իրավաբանական և միջազգային կազմակերպություններում:

2006-2008թթ. ՄԱԿ-ի «SCAD» ծրագիր Իրավախորհրդատու։

2009-2012թթ. «Mohassel Zadeh Advocaten» իրավաբանական ընկերություն՝ Իրավագետ։

2012-2014թթ. Advocatenkantoor Palm իրավաբանական ընկերություն՝ միջազգային իրավախորհրդատու/Իրավաբան։

2014-2016թթ. «Հոլանդական փախստականների խորհուրդ» Ավագ իրավախորհրդատու։

2016թ. մինչ օրս՝ «AHG JUSTITIA Իրավաբանակ ան և ֆինանսական ծառայություններ» Հիմնադիր/ Միջազգային ավագ իրավաբան։

2019թ. մինչ օրս՝ ԵՄ ներդրումային ծրագրեր Հայաստանում Հիմնադիր/ Խորհրդի նախագահ։

2024թ. Հունվարի 18-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է օտարերկրյա պետություններում՝ Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար։ Հայկ Ազիզբեկյանը անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 որդի:


Նման նշանակումների նպատակը Հայաստան-սփյուռք գործակցությունը զարգացնելն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովումը, հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ հայ ինքնության պահպանումն ու հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:

Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են ՀՀ վարչապետի կողմից հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։

«Նիդերլանդական օրագիրը» ևս մեկ անգամ շնորհավորում է Հայկ Ազիզբեկյանին՝ Նիդերլանդներում հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվելու առթիվ: Հուսով ենք, որ պարոն Ազիզբեկյանը իր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կներդնի Նիդերլանդների հայ համայնքի կազմակերպմանն ու առաջընթացին, կնպաստի Հայաստան-սփյուռք կապին:

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
309 | 0
00:09, 09.03.2024
870 | 0
наверх